«Ստորև հրապարակում եմ փաստաթուղթը, որտեղ նշված են բոլոր գործողությունները…երբ Շուշին արդեն թշնամու ձեռքին էր ամբողջությամբ». Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փորձելով շեղել թեման՝ ՀՀ իշխանության խոսափողները և Հանրային խորհրդի նախագահը հայտարարում են, թե ինձ մոտ կա 2020թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի բնօրինակը, ինչը իբրև թե ինձ են փոխանցել այլ քաղաքական ուժեր՝ այլ նպատակներով։
Քանի որ այս մարդկանց առաջ խնդիր է դրված ամեն ինչ իջեցնել առավելագույն պարզունակության մակարդակի, ասեմ, որ այլ խողովակներով փաստաթուղթ ստանալու կարիք չկա․ դրա բնօրինակը՝ ստորագրություններով, վաղուց հրապարակված է ՀՀ կառավարության կայքում։
Ստորև հրապարակում եմ փաստաթուղթը, որտեղ նշված են բոլոր գործողությունները, սակայն բաց է թողնված ստորագրման ամսաթիվը, ինչը լրացվել է ձեռքով, այն պահին, երբ Շուշին արդեն թշնամու ձեռքին էր ամբողջությամբ»։