Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանից փորձեցինք պարզել՝ ի վերջո, արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարաննե՞րն են, թե՞ էկոլոգիան է, որովհետև անցած տարի իրենք պնդում էին, որ աղտոտման պատճառը հաստատ գետեր թափվող մնացորդները, ճարպն է՝ կա՛մ ձկնաբուծարաններից, կա՛մ պահածոյի գործարաններից։
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիքի միջանցքի (ճանապարհի) մասին
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից նետվել է, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի միջնորդությունը կայացրել է քննիչ Խ․ Մեջլումյանը, այնինչ տվյալ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարն ըստ նյութերի, որոնք տրամադրվել են պաշտպանության կողմին և դատարանին հանդիսացել է քննիչ Արման Մանուչարյանը։
Մնայուն արվեստի տեսակը պարզապես հետ աճեց: Մնացին խեղճ ու կրակները, որոնք ուզում էին այս կամ այն բանը ստեղծել: Մենք այսօր չենք կարող ասել, որ ունենք այնպիսի ֆիլմեր, որոնք եթե 20 տարի հետո նայենք՝ արվեստի գործ է: Մի կտոր հացի համար ինքներս մեզ դավաճանեցինք: Որոշ մարդիկ գնացին այլ երկիր՝ պարզապես խոսքը տեղ հասցնելու, զարգացման աստիճանը մինչև վերջ հասցնելու համար:
Սառնարանում այն պահել 2 օրից ոչ ավել։
Նշվում է, որ բաժանորդագրության արժեքը չի բարձրանա:
Հայկական լեռնաշխարհը գտնվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկում, և պատահականություն չէ, որ այս տարածքում տեղի են ունենում ուժգին երկրաշարժեր։ Եթե թերթենք պատմությունը, ապա տեսնում ենք, որ մեր հայրենիքում տարբեր դարերում գրանցվել են ուժգին երկրաշարժեր։ Մասնավորապես կարելի է առանձնացնել 863 թվականին Դվինում գրանցված ուժգին երկրաշարժը, որի մասին բազմաթիվ տեղեկություններ են հայտնում պատմիչները։ Մասնավորապես, պատմիչ Ստեփանոս Ասողիկը նշում է, որ ցնցումները տևել են մոտ 3 ամիս։
Իրանը, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ Վիեննայի բանակցություններին վերադառնալու անպատրաստակամության մասին հայտարարություններով հերքում է իր մեղավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Xiaomi-ն պատմության մեջ առաջին անգամ սմարթֆոնների համաշխարհային շուկայում զբաղեցրել է երկրորդ տեղը ՝ շրջանցելով Apple-ին: Այս մասին ասվում է Canalys Research-ի զեկույցում:
Օրվա առույգ սկզբի համար՝ մրգային կոկտեյլ:
Ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը Գերմանիայում հասել է 156-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Bild պարբերականին:
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է $1,342 մլրդ, ինչը 3,7%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կայքին հղումով:
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ կբողոքարկի ՄԻԵԴ-ում, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը կարող է վերադառնալ «Ատլետիկո», համաձայնվել է կատալոնական ակումբի հետ ֆինանսական խնդիրները լուծելու շուրջ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 11:00-18:00-ն.
Երեկ, ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։
Եսայի մարգարեն ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա, ով եկել էր «աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21):
Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 132 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 430-ի:
Հայտնի են Կաննի 74-րդ կինոփառատոնի անվանակարգերի հաղթողները:
Հիդրոմետկենտրոնը հուլիսի 18-ին Մոսկվայում կրկին եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարել շոգի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի կայքից։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է ինքնակենսագրական գիրք գրել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հուլիսի 17-ին, ժամը 23։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ֆեյսբուք ընկերությունը իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի համար սոցցանցերի պատասխանատվության մասին հայտարարությանը և նշել է, որ այն հիմնված չէ փաստերի վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 190 միլիոնը: Ըստ Worldometer առցանց թարմացվող հարթակի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հուլիսի 17-ի դրությամբ 190,459,848 է, մահերի թիվը՝ 4,094,836, առողջացածների թիվը՝ 173,623,120:
Սահմանված արագության գերազանցում, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել. սրանք ճանապարհատրանսպորտային պատահար ծնող հիմնական պատճառներից են:
Արքայախնձորը խորանարդաձև կտրատել, լցնել թասի մեջ, վրան շաքարավազ ավելացնել: Թողնել 30 րոպե: Միրգը հյութ դուրս կտա:
Հորս տված դաստիարակության արդյունքն եմ՝ քարի պես ամուր լինել, չգիտես, թե որտեղից կհարվածեն: Ես մեծացել եմ մի տանը, որտեղ գրադարակում միայն մի գիրք կար՝ Աստվածաշունչը: Հայրս ինչքան էլ հոգնած լիներ, զբաղված լիներ, միշտ ժամանակ էր գտնում ինձ համար Աստվածաշունչ կարդալ: Վստահ էր՝ մարդուն միայն դա է անհրաժեշտ: Հոգևոր արժեքների ու գիտելիքների ուսուցումը ամենաբարձր նշաձողի վրա էին դրված: