Սահմանադրություն, կա ՀՀ իշխանությունների` լիակատար թուրքական ուզուրպացիա. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրի՛ ՀՀ Սահմանադրական դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը։

Առաջիկայում նրանք Սահմանադրությանը համապատասխանող կճանաչեն Նիկոլի կողմից, ՀՀ սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշումը (դեմարկացիոն համաձայնագիրը)։ Նույն կերպ նաև՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը (որով կփակեն Արցախի կարգավիճակի հարցը) և այդպես շարունակ։

Չկա ՀՀ Սահմանադրություն, կա ՀՀ իշխանությունների՝ թուրքական լիակատար ուզուրպացիա։ Կան թուրք-ադրբեջանական ցանկություններ, և նրանց կամակատար կապիտուլյանտներ։

Իսկ ազգային հայացքներ ունեցողներին պառկեցրեք ասֆալտին, նկարեք և օրիակ՝ կարող եք ուղարկել Բաքու, որպես ապացույց ձեր հավատարմության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031