Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնեց, որ ժամը 14-ի սահմաններում ենթարկվել է ավազակային հարձակման։
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է Չինաստանում և ցույց է տալիս` ինչպես է հզոր ավազամրրիկը «կուլ տալիս» Դյունհուան քաղաքը:
Հետախուզման մեջ գտնվող տղամարդը պայթեցրել է իրեն Բաքվի ավտոշուկայի տարածքում: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել Բաքվի Սաբաիլի շրջանի «Մաշին բազարի» կոչվող տարածքում:
Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բերեկեցության նախարարությունն անցած օրը հայտնաբերել է կորոնավիրուսով վարակման 29 689 նոր դեպք: Ինչպես հուլիսի 27-ին իր կայքում հաղորդում է գերատեսչությունը, համաճարակի ժամանակ վարակվածների ընդհանուր թիվը երկրում կազմել է 31 440 951։
Մարզպետը հուշանվերներ հանձնեց մեդալակիրներին և հետաքրքրվեց նրանց առաջիկա անելիքներով և ուսմանը վերաբերող հարցերով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ երեկ ադրբեջանական կողմը գերեվարել էր Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակչի:
Այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը՝ նշելով, թե այդ ֆոնին միջազգային հանրությունը զգուշավոր վերաբերմունք է ցույց տվել քաղաքական այն փոփոխությունների մասին լուրերին, որոնք տեղի են ունեցել երկրում նախագահ Կաիս Սաիդի որոշմամբ:
«Շուրջ երկու տարի թատրոնի աշխատակազմը «պատժվել» էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից և չէր ստանում աշխատավարձ միայն նրա համար, որ նախարարության և թատրոնի նախկին տնօրենի միջև առկա էր եղել վեճ, որի համար պատժվել էր նաև նախկին տնօրենը՝ Գայանե Կարապետյանը՝ չստանալով իր վերջնահաշվարկը, ում պահանջը ևս բավարարեց դատարանը: Սա մեծ պատասխանատվություն է պետության համար իր ենթակայության տակ գտնվող կառույցի մի ամբողջ աշխատակազմի շուրջ երկու տարի զրկելու աշխատավարձ ստանալու իրավունքից, ինչը դատարանի կողմից գնահատման արժանացավ ոչ միայն երկու տարվա պարապուրդի բռնագանձմամբ, այլև սահմանված տուժանքի բավարարմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աշխեն Դաշյանը:
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են ուրիշի բանկային քարտով փող կանխիկացնելու համար:
Եվրամիությունը հասել է իր նպատակին. հուլիսի վերջին կորոնավիրուսի դեմ պատվաստել է չափահաս բնակչության 70 տոկոսին թեկուզեւ մեկ դեղաչափով:
Մեր իրավապահ համակարգի հիմնարար խնդիրներից է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր: Ցավոք, այս պրակտիկան այդպես էլ չվերացավ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գերմանիայի Հագենի համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանն է:
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը դադարեցրել է արձակուրդը՝ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացում առաջացած խնդիրների պատճառով: Այդ մասին երկրի վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները փակ բնույթ են ունեցել, այդ իսկ պատճառով զրույցի թեման և մանրամասները դեռևս հայտնի չեն:
Հուլիսի 18-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք և ձախ բազկի կտրած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ։
Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տղամարդկանց երկու խմբի միջև Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք, Ակնալիճ, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ և ֆերիկ համայնքների գազասպառողների, գազամատակարարումը:
Հանրապետության նախագահը ստորագրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը եւ հարակից օրենքները` «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքն ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը ` որպես օրենքների փաթեթ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը հուլիսի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա և Կութ գյուղերին մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:
Օրերս Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաև՝ Կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագրերը: 2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը նպատակ է դրել ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ, որի համար, ըստ հիմնավորման, անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության ներուժը, ինչպես նաև՝ իրականացնել արդյունավետ ներդրումային քաղաքականություն։
Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։
Էկվադորի վարչական դատարանն անվավեր է ճանաչել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի քաղաքացիությունը։ Ասանժի պաշտպանական թիմը պաշտոնապես ծանուցվել է այդ մասին հուլիսի 26-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ասանժի փաստաբան Կառլոս Պովեդային։
Բուհերի ընդունելության միասնական քննությունների ընթացքում դիմորդներից 365-ը հայտագրվել է՝ առանց մասնագիտությունը նշելու: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:
Երևանի ավագանու հուլիսի 29-ի արտահերթ նիստում կքննարկվի Քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը: Նախագծի ընդունման դեպքում աշխատավարձերի բաշխումը կունենա այս տեսքը՝
Այս մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի տարածքները չեն կարող որևէ գործարքի առարկա լինել և երբեք չեն լինի:
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: