186 միլիոն դրամ ՊԵԿ-ին՝ երկու գնում կատարելու համար

Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2021 թվականի պետական բյուջեում՝ Պետական եկամուտների կոմիտեին հատկացնելով 186 միլիոն դրամ։

Գումարը ՊԵԿ-ին անհրաժեշտ է երկու գնում կատարելու և տեխնիկական ենթակառուցվածքի արդիականացման, գործող են­թա­կառուցվածքի հետ ինտեգրման և ներդրման համար։

ՊԵԿ-ին անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» օրենքով կազմակերպվել է գնման գործընթաց, որի արդյունքում «Բի Լայն» ՍՊԸ-ի հետ 2021 թվականի մայիսի 21-ին կնքվել է պայմանագիր՝ 158.9 մլն դրամ արժեքով և «ԴՈՔՍ ՔՈՄՊՅՈՒՏՐ» ՍՊԸ-ի հետ 27.2 մլն դրամ արժեքով։

Նշենք, որ 186 միլիոն դրամ գնումների նպատակը, ըստ ՊԵԿ հիմնավորման, առաջնահերթ և անհետաձգելի խնդիրների լուծումն է, մաքսային համակարգի և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի անխափան աշխատանքն ապահովելու, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգերի պահուստային տարբերակներն ունենալու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031