Գեղամ Նազարյանը և նրա փաստաբանը՝ Նազարյանին բերման ենթարկելու մասին. ՈՒՂԻՂ:
«Հայաստանի իրավական մարտահրավերները»․ քննա:րկում. ՈւՂԻՂ
Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գորիս քաղաքի և համայնքի բնակչությանն առաջարկում եմ կազմակերպենք ստորագրահավաք՝ Առուշ Առուշանյանին շտապ ազատ արձակելու պահանջով։ Դա կլինի նաև յուրատեսակ վստահության քվե համայնքապետին։ Քաղաքը չպիտի տուժի քաղաքական էժան կապիկություններից»։
Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը տեղեկացրել է, որ իրենք՝ FAON-ի քարտուղար Ինգա Դրոստի հետ մշտական կապի մեջ են Նիդերլանդների Արտգործնախարարության հետ՝ Բաքվում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած քարոզչական ուղևորության հարցով և երկար քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, հատկապես ռազմագերիների և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։
Պարզվել է, որ հունիսի 6-ին Սիլվա Հովհաննիսյանի դիակը Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևանյան լճում: Կատարվում է նախաքննություն:
`
Արցախում հուլիսի 16-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք:
Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Շառլ Միշելը՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրական դատարանը որոշել է իր անկազմակերպվածություն ու թափթփվածությունն ապացուցել մինչև վերջին պահը։ 2021 թվականի հուլիսի 17-ին լրանում է օրենքով սահմանված վերջնաժամկետը, ըստ որի դատարանը պարտավոր է հրապարակել ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ որոշումը։
Հստակեցնեմ՝ խոսքն առանձին, թեկուզ խոշոր խմբերի կամ նույնիսկ երևելի անհատների մասին չէ, որոնք ունեն վերոնշյալին տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ և պայքարում են դրանք հասանելի դարձնելու համար, խոսքն աշխարհին ուղղված մեր հավաքական ուղերձի մասին է, որի ակներև բյուրեղացումն ընտրությունների արդյունքներն են։
Դա պատերազմի ընթացքում կենդանության օրոք հերոսի կոչման արժանացնելու իմ առաջին որոշումն էր, որը դեռ չստորագրած, Արթուրի հետ իմ՝ արդեն պարբերական դարձած կապն ընդհատվեց…
Կորոնավիրուսային խիստ սահմանափակումների պայմաններում հուլիսի 17-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկում է մուսուլմանների սրբազան ուխտագնացությունը՝ հաջը դեպի սրբավայրեր՝ Մեքքա և Մեդինա:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանին քիչ առաջ անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով ոստիկանները տարել են ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել
Ութ մարդ է մահացել Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում կառուցվող շինության փլուզման հետևանքով:
Ամբողջ աշխարհը սևեռված է կորոնավիրուսի նոր` դելտա շտամի վտանգավորության հաղթահարման վրա: Այն ունի վարակելիության շատ բարձր ցուցանիշներ: Շատերը հիմնավոր կանխատեսումներ են անում, որ հաջորդ ալիքը լինելու է հենց այս շտամի հետևանքով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հուլիսի 26-ին Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազըմի հետ:
Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 298-ի:
Գերմանիայի արևմտյան շրջաններում ավերիչ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի:
Գյումրիի Ավտոկայան թաղամասում հուլիսի 3-ին հայտնաբերված նորածնի մայրը չի հայտնաբերվել, երեխան հանձնվել է խնամակալության:
Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան, ևս երկուսն անհայտ կորած են, գրում են տեղական լրատվամիջոցները:
Հուլիսի 14-ին, ժամը 21.50-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը:
Հուլիսի 15-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Եվրամիության (ԵՄ) եւ Եվրոպայի տնտեսական գոտու (ԵՏԳ) երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակն այս շաբաթ 64,3 տոկոսով աճել է նախորդ շաբաթվա համեմատությամբ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը մարզիկներին զգուշացրել է ցանկացած քաղաքական բողոքներից պարգեւատրման արարողության ընթացքում Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 16-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում։
«Նելեգալ 2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, որոնց արդյունքում հուլիսի 7-ին բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 57-ամյա մի բնակչի։
Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամը 17-ամյա լողորդ է: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը նա է՝ Վարսենիկ Մանուչարյանը: