Իտալիայի դատախազությունն ավելի քան 50 կարգադրություն է արել Կամպանիա հարավային մարզի Սանտա Մարիա Կապուա Վետերե քաղաքի բանտի կալանավորներին ծեծելու գործով հետաքննության ֆիգուրանտների նկատմամբ: Այդ մասին հաղորդել է Ilpost.it հրատարակությունը։
Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ:
Լատվիայում 2020 թվականի դեկտեմբերից առողջապահական համակարգում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը կհանվի: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Պատվաստման մասին եվրոպական հավաստագրերի հանձնման համակարգը, որը կչված է հեշտացնելու ազատ տեղաշարժը Եվրամիությունում, հուլիսի 1-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Միության բոլոր 27 երկրներում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թամփն արդեն որոշում է ընդունել, թե կմասնակցի արդյոք 2024 թվականին ԱՄՆ-ում կայանալիք՝ պետության ղեկավարի ընտրություններին, բայց չի ճշտել, թե հատկապես ինչ որոշում: Այդ հայտարարությամբ հանրապետականը հանդես է եկել Fox News հեռուստաալիքի եթերում։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը 2021 թվականի համար բարձրացնում է 2,9 տոկոս ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը. նա 33-ամյա Գեւորգ Մանուկյանն էր:
«Սա շատ խորքային հարց է: Խնդիրն առողջապահական գրագիտության մեջ է: Պետք է փորձենք հասկանալ, թե մարդիկ ինչո՞ւ չեն պատվաստվում. ինֆորմացիայի, վստահության պակա՞ս կա, թե՞ գիտելիքի, ու փորձենք հարցերին պատասխանել: Ամբողջ աշխարհում 3 միլիարդ մարդ արդեն պատվաստվել է: Չպատվաստված մարդը հիվանդության աղբյուր է մյուսների համար: Հանրային շահից ելնելով՝ երևի թե պետք է փափուկ ուժ կիրառենք»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ աշխատանքային թրաֆիքինգի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց ողջ շրջանակը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի հուլիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցի 54 հասցեի դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ՝ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:
Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյին նշանակել է Իրանի դատական համակարգի ղեկավարի պաշտոնում, որում վերջինս կփոխարինի Էբրահիմ Ռայիսիին:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացման և ակտիվացման հարցերը, տարածաշրջանում առկա գործընթացները, Եվրամիության դերը տարածաշրջանում և Սև ծովի անվտանգությանն առնչվող խնդիրները։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին հատկացվող կայուն ֆինանսավորման հարցը: Այդ մասին հայտարարել է կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ադամ Շիֆը:
Հայաստանի կառավարության 2020թ․ հունիսի 11-ի որոշմամբ այսօրվանից՝ հուլիսի 1-ից, քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։
«Թեև այդ հարաբերությունները բարդ են, ժամանակ առ ժամանակ մոտ խզմանը կամ ավելի բարյացակամ, սակայն Թուրքիան նաև սկզբունքայնություն է դրսևորում այնպիսի հարցերում, ինչպիսին C-400-ների գործարքն է: Թուրքիան ճկունություն է դրսևորում՝ և պատրաստ է երկխոսության, և անվստահության նշաններ է ցույց տալիս, քանի որ գոհ չէ ամերիկաիսրայելյան և ամերիկասաուդական հարաբերությունների խորությունից, և ՌԴ-ի հետ հարաբերություններն այդ անվստահությունը, դժգոհությունը ցույց տալու օղակներից են:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 980-ով:
Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին «Թումո» կենտրոնը։ Ծրագիրն իրականացնելու համար հատկացվելու է 9 միլիոն դոլար` այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը։
Այսօր տեղեկացա, որ Արտավազդ Բագրատիչին խրախուսելու, պարգևատրելու փոխարեն ստիպել են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել:
«Երևի թե բոլորս արդեն հասկացել ենք, որ մինչ այժմ միակ գործիքակազմը, որ պետությունը դեռևս գործադրել է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանձին մեխանիզմները: Դրանք միջանկյալ միջոցներն են և այլն, սակայն արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ այս մեխանիզմը բավարար չէ, որովհետև այն չի կարողանում ապահովել արդյունավետ և հրատապ խնդրի կարգավորում»,- 168.am-ի «Ռեվյու» հղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դեմ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար հնարավոր կիրառվելիք միջազգային պայմանագրերին:
Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին։
Թուրքիայում կալանավորված ադրբեջանցի խոշոր գործարար, միլիարդատեր Մուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։
Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
Լուսանկարում պատկերված անձինք կասկածվում են կողոպուտ կատարելու մեջ:
Տեղեկություն տարածվեց, որ ըստ Համաշխարհային Բանկի հետազոտության Հայաստանում անգրագիտության մակարդակը ռեկորդներ է խփում։
«Դե ինչ, պատրաս՞տ եք դառը իրականությանն.