«Ցավոք օրեր անց ստացվեց բոթը. Նորայր Սարգսյանն ու ծառայակիցները զոհվել էին…»։
Հունիսի 29-ին Արարատի մարզի Ավշար գյուղում դանակահարություն էր եղել:
Քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպանները իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով հուլիսի 2-ի վերաքննիչ դատական նիստից հետո գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները:
«Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ` ինչ որ աշխարհի մեջ կա:
Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով:
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել իվաուարցի հարձակվող Սերժ Դեբլեի հետ:
«Այսպիսի բախում առաջացնելը շատ վտանգավոր է: Պատահական չէ, որ Օսմանյան Կայսրությունում հենց առաջինը էլիտայի և կռվող տղամարդկանց հարցը լուծեցին, էլիտային ծնկի բերեցին, էլիտային ոչնչացրեցին և դրանից հետո շատ հեշտությամբ կարողացան ժողովրդի լայն հատվածի հարցերը լուծել»,- ի պատասխան՝ ասաց նա:
Քառորդ եզրափակչի զարդը․ Բելգիա-Իտալիա
Մասնավորապես, Վ.Վ.-ն 2021 թվականի հունիսի 5-ին հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շ.Դ.-ն, իր հերթին, ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վ.Վ.-ին և պատրաստակամություն հայտնել հանդիպել ու նույն հարցի շուրջ զրուցել ընտրողի կնոջ հետ:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն Անտարկտիկայի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է ճանաչել Ցելսիուսի սանդղակով 18,3 աստիճանը, որը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 6-ին Արգենտինայի «Էսպերանսա» գիտական կայանում:
Ոստիկանները բացահայտել են վարկային կազմակերպությունում կատարված ավազակությունը․մեկ անձ ձերբակալվել է:
Հայաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Գարեգին Բ պատրիարքի հետ:
Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս գեղեցիկ առանձնատունն ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է 800 հազարից մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար:
«Ես հենց այդ նպատակով էի գնացել Չարեքար, տեսնելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարելի է ձեռք առնել, որպեսզի չարեքթարցիները վերադառնան գյուղ։ Որպեսզի բնակիչները վերադառնան գյուղ, պետք է գոնե մինիմում ադրբեջանական զինվորները բարձունքներից իջեցվեն հակառակ ուղղությամբ, միակ ելքը սա է բնակիչների վերադարձի համար։ Սակայն սա իրատեսական չեմ համարում, որովհետև մեր ղեկավարությունը դրա համար ոչինչ չի անում, իսկ բնակիչներին էլ նման հնարավորություն չեն տալիս։ Ինքս վերադառնալու եմ Չարեքթար՝ առանց ընտանիքի, մնալու եմ այնտեղ այնքան ժամանակ, մինչև զգամ՝ անվտանգության երաշխիքներ կան, դրանից հետո միայն ընտանիքիս կտեղափոխեմ։ Ինքս չեմ պատրաստվում իմ 9 տարեկան երեխային սարքել քաղաքական թիրախ»,- հավելեց Ա. Սևյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բելառուսի նախագահը այս մասին հայտարարել է Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ժողովի ժամանակ, որը Բելառուսում նշում են հուլիսի 3-ին ։
Մայրս ասաց, որ Արցախն անսահման գեղեցիկ է, բայց այնտեղ հայերը շատ տխուր են։ Այդ ժամանակ մեր մտավորականներն այցելել էին Արցախ, որը Քեմալ Աթաթուրքի հրահանգով Լենինն ու Ստալինը տվել էին Ադրբեջանին։ Ես մեծացել եմ ու Րաֆֆու պատմավեպերն եմ տեսել, նաև մեծացել եմ Դանիել Վարուժանով, Հովհաննես Թումանյանով, Իսահակյանով, դաստիարակվել եմ ազգային արժեքներով»,- շեշտեց Ա. Դոլուխանյանը։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին դուրս եկավ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ:
Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողության, գողության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱՄՆ-ն զորքերը հուլիսի 2-ին լքել են Աֆղանստանի իրենց գլխավոր ռազմաբազան՝ Բաղրամի ավիաբազան: Այս մասին հայտնում է «Reuters»-ը, վկայակոչելով ԱՄՆ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային:
Հակառուսական և հակաիրանական տարբեր ծրագրերին թուրքական մասնակցության վերաբերյալ իրանագետը հետևյալն ասաց. «Ռուսաստանը և Իրանը փորձում են հնարավորինս չեզոքացնել Թուրքիային՝ մտրակի և բլիթի քաղաքականությամբ՝ որոշ դեպքերում առաջարկելով քաղցրաբլիթ, որոշ դեպքերում՝ նաև կոշտ հռետորաբանությամբ արձագանքելով թուրքական զանազան գործողությունների: Այստեղ Հայաստանը կարող է դառնալ յուրատեսակ հարթակ՝ համադրելու ռուսական և իրանական շահերը, բայց սրա համար պետք են շատ մեծ դիվանագիտական ջանքեր, գերակտիվ դիվանագիտական աշխատանք»:
Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Երբ ես ասում եմ, որ երկրում էներգետիկ խորը ճգնաժամ է, իշխանությունները պնդում են հակառակը՝ բերելով այն փաստարկը, որ, օրինակ, էլեկտրաէներգիայի մատակարարման գործառույթը շարունակվում է իրականացվել:
Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես էր բացել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին։ Այդ ցուցահանդեսին հակահայ ելույթով էր հանդես եկել Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի, Նանե Ասատրյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Եվրոպական Սուպերլիգայի նախագծի մասին:
Կարգով Իսպանիան առավելություն ունի, թիմը լավ մարզավիճակում է, և իր ուժերի սահմաններում է վստահ հաղթանակի հասնելը:
Որքան էլ փաշինյանական իշխանությունը վրդովվի կամ նեղվի այս տարիների իրենց գործողությունների, հայտարարությունների, դրանց՝ վերջին պատերազմի հետ կապի, պատերազմի կանխորոշված ելքի վերաբերյալ դավադրության տեսություններից, միևնույն է՝ դրանից չես փախչի, հատկապես, երբ պատերազմական, հետպատերազմական ժամանակահատվածում թույլ տրված ձևակերպումները, որոնք սկզբում ընդամենը ողջամիտ հասարակության զայրույթն առաջացրեցին, ավելի ուշ ցույց տվեցին՝ դրանք ոչ թե անցյալում կատարվածի գնահատական էին, որակում, այլ ապագայի ծրագիր, նպատակ:
Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են և ակտիվորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում: