Վերմիշյանի սկանդալային բացահայտումները և «Հայաստան» հիմնադրամի փողերի ճակատագիրը

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է:

Բանախոսը սկանդալային բացահայտումներ է ներկայացրել:

  • Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը խոչընդոտում էր Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի բիզնես շահերին:
  • Քաղբանտարկյալ Վահագն Վերմիշյանը հիմա պատանդի կարգավիճակում է:
  • Վերմիշյանը բացահայտել էր, որ 2018-2020թթ. մետաղի ջարդոնի անվան տակ ՀՀ-ից 50 հազար տոննա մաքուր երկաթ է դուրս եկել:
  • Վահագն Վերմիշյանը փորձել էր ի շահ Հայաստանի 10 մլն դոլարի եկամուտ ապահովել, բայց դրանով խանգարում էր ոմանց ասֆալտի բիզնեսին:
  • Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլև քաղաքական պատանդ է:
  • Վահագն Վերմիշյանը ժամանակից շուտ էր հասկացել, որ Գյումրիում մաքսակետ կառուցում են տեսանելի ապագայում Թուրքիայի հետ ազատ առևտուր անելու համար:
  • Իրանից Հայաստան ներկրվող ցեմենտի տակ փոշիանման այլ զանգված էր փոխադրվում. Վերմիշյանի հետաքննությունը նրան կալանավորելու վերջին կաթիլն էր:
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսերը չի հաստատում միջազգային աուդիտը:
  • Հիմնադրամի 54 մլրդ դրամից մնացել է ընդամենը 10 մլն դոլարը, մնացած գումարն իշխանությունների կողմից կանխիկացման միջոցով փոշիացվել է:

Տեսանյութեր

Լրահոս