«Ջավախքում Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրելուց հետո և հաշվի առնելով Վահան Տերյանի տուն-թանգարանի շատ վատ վիճակը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) 2019թ. տերյանական օրվա ժամանակ հայտարարեց, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը ՋԱՀ-ի կարևոր ծրագրերի ցանկում է ներառվում, և այդ օրվանից սկսած աշխատանքներ է իրականացնում, որպեսզի կարողանանք միասնաբար վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը»,- Ջավախքի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանում մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մկոյանը:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը վարակվել է կորոնավիրուսով:
Ճապոնիայի հարավ-արեւմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա:
Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը, որի առաջին հերթափոխին մասնակցում է շուրջ 1600 երեխա։
Լուկիանովի դիտարկմամբ՝ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման հետ։ «Այդ էջին ՌԴ-ն ևս ժամանակ առ ժամանակ անդրադառնում է, թեև այն ապացուցել է իր արդյունավետության բացակայությունը, սակայն որպես քաղաքական գործիք՝ ինչ-որ պահի այն կարող է կարևոր դառնալ ավելի շատ խաղացողների համար։ Իսկ մինչ այդ, կարծում եմ՝ կողմերը դիրքավորվում են սահմանագծման գործընթացին ընդառաջ։ Բոլորը հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ որևէ ուղղությամբ շարժվել, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչում, սա բարդ իրավիճակ է»,- ասաց նա։
Էդ հեռախոսի մեջ իմ զոհված երեխու նկարներն են, վերադարձրեք. զոհված զինվորի մայրը՝ տաքսու վարորդին:
Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի:
Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի:
Մեկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։ Այս մասին գրում է yerkir.am կայքը։
Եթե դեռ չեք հասկացել, թե ինչ է տեղի ունենում, ապա տեղեկացնեմ, որ մենք խայտառակ կերպով պարտվում ենք հիբրիդային պատերազմի բոլոր ճակատներում։ Թշնամու առանցքային խնդիրն է Հայաստանի հաղորդակցային ու տնտեսական պարալիզացումը, բացարձակ սնանկացումն ու, որպես արդյունք, սուբյեկտության վերացումը:
168.am-ի հետ զրույցում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, «Վերադարձ արմատներին» նախագծի համակարգող Մանուշակ Ստեփանյանն անդրադառնալով Գեղամ Նազարյանին բերման ենթարկելուն, նկատեց՝ հայ իրականության մեջ սա շատ վատ երևույթ է։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին տեղեկացանք Armsport.am ից։
Մեր դիմումները առավել քան հիմնավոր էին, ՍԴ-ն կարող է մոտեցող աղետները կանխել. Արամ Վարդևանյան
Հուլիսի 17-ին, ժամը 09:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին, խաղաղությանը, սահմանազատմանը, այնինչ՝ իրականությունը բոլորովին այլ է: Այս մասին նա ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Երևանում կայացած ճեպազրույցին՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի այն հարցին, որը վերաբերում էր տարածաշրջանային խաղաղության հաստատման հնարավորություններին, Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին:
Գորիսում պատրաստվում են ստորագրահավաք սկսել՝ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, քանի որ հուլիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՔԾ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հուլիսի 18-ին այցելել երկրի արևմտյան Ռայնլանդ Պֆալց երկրամաս, որն ամենաշատն է տուժել հեղեղներից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ կառավարության շենքի դիմաց հուլիսի 17-ին բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ:
Դատախազությունը ՍԴ-ում որևէ դիմամատուի բարձրացրած հարցին չհակադարձեց. Ռոբերտ Հայրապետյան
Հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
Տիգրան Մուկուչյանը ՍԴ-ում բացառեց մտքերը, որ ՍԴ-ի որոշումը զուտ իրավական հարց է լինելու. Աննա Մկրտչյան
Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրամիության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
«Երբ տեսա, որ մի աղջկա 3 հոգով թևերը ոլորած տանում են, ասացի՝ անհարմար է, Իլհամ Ալիևը չի, հայ աղջիկ է, հեգնեցի, ասացի՝ ամոթ է, ու անցա: Այդ պահին ոչ մի բան, մի 50 մետր անցնելուց հետո բերման ենթարկեցին ու էն բառերը, որ ասում էին՝ անպայման գլուխը գետնին խփեք, էդ պահին ոչ թե իմ գլուխն էին գետնին խփում, այլ իրենց Նիկոլի գլուխն էին գետնին խփում, դա իրենց դեմքն է, տեսակն է, ճիճվային էությունն է»,- ասաց Նազարյանը:
Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի նախագահի հետ բանակցություններում որպես առաջնահերթ գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Ինձ խիստ քննադատող, բայց սկզբունք ունեցող մարդկանց հանգիստ ընկալում եմ, բայց կուլիսային առեւտուր անող, կշեռքի ծանր կողմը միշտ թեքվող ու անցած ճանապարհը «30 արծաթով» ուրացողներին՝ երբեք։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից հանդես է գալիս Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հռետորաբանությամբ: