Անգլոսաքսոնյան ազդեցության դարաշրջանը ավարտվում է, սկսվելու է Չինաստանի գերակայության փուլը. Գագիկ Հարությունյան

Աշխարհն այսօր ապրում է շրջադարձային մի ժամանակահատվածում, երբ ավարտվում է անգլոսաքսոնյան ազդեցության դարաշրջանը, և շուտով սկսվելու է Չինաստանի գերակայության փուլը: Այս մասին «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» խորագրով, «ուղեղային գրոհ» ձևաչափով անցկացված համաժողովին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումների դինամիկային և գլոբալ անվտանգության խնդիրներին:

«Ուզում եմ իմ կողմից երկու խոսք ասել նաև գլոբալ իրավիճակի մասին, որովհետև, որովհետև դա հենքն է ցանկացած «ուղեղային գրոհների», վերլուծությունների և այլն: Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք այսօր ապրում ենք շատ շրջադարձային մի ժամանակահատվածում, որը Բալերստայնի 500-ամյա փուլերի փոփոխությունն է: Մենք միշտ սովոր ենք, որ այսպես ասած՝ անգլոսաքսոնյան մշակույթն է իշխում աշխարհում: Նկատի ունեմ Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան, էլ չեմ ասում՝ Մեծ Բրիտանիան: Բայց հիմա ժամանակը փոխվում է, այսինքն՝ սկսվելու է Չինաստանի գերակայության փուլը, որը միանգամայն այլ հասկացություն է»,- ասաց նա հավելելով, որ ուրախալին այն է, որ մեծանում է ոչ միայն Չինաստանի, այլ նաև Ռուսաստանի դերակատարումը:

Տեսանյութեր

Լրահոս