Facebook և Instagram սոցիալական ցանցերը, ինչպես նաև WhatsApp մեսենջերը խափանումից հետո վերականգնել են աշխատանքը:
Հունվարի 25-ին կեսգիշերն անց Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա և վնասել են բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա: Սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է, առաջին միջադեպը գրանցվել էր հունվարի 10-ին։
Պետության կողմից Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների փոխհատուցման նպատակով՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել ամբողջությամբ հաստատել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները:
«Ես հույս ունեմ, որ Գևորգ Բաղդասարյանն այս պահը կօգտագործի ու իր մեջ որոշ բաներ կվերաիմաստավորի: Ամեն դեպքում Գևորգ Բաղդասարյանը դատական նիստի ժամանակ նշում էր, որ ստացել է պետական պարգև Սերժ Սարգսյանի կողմից, և իր աշխատանքային գործունեության համար դա շատ կարևոր է եղել: Մենք որոշակի հանգամանքների շուրջ նաև առանձին ենք զրուցել, և կարող եմ ասել՝ որոշ հարցերի վերաբերյալ նույնիսկ ունեցել ենք միասնական պատկերացում: Ես հիմա փակագծերը չեմ բացի: Ես իսկապես կցանկանայի, որ մենք ունենայինք իրավիճակի իրական փոփոխություն, և Շուշի հանձնողները գոնե հարցաքննվեին»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Թուրքիայում հունվարի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 137 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տավուշի մարզի բնակիչների կողմից ծառերի ապօրինի հատման և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության անտառապահին 5մլն.790 հազար դրամ կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի ազգային ընտրանուն, որն այս օրերին նախապատրատսվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին:
«Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով»:
«ԻԻՀ ԱԳ նախարարի հայտարարությունները պետք է գնահատել՝ որպես դիվանագիտական»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամադ Զարիֆի այցին տարածաշրջան, Իրանի դերին տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում, երբ եռակողմ հայտարարությունների համաձայն՝ նախատեսվում է տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում:
Դոնլադ Թրամփն ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում բացել է գրասենյակ, որը կզբաղվի նրա՝ որպես ԱՄՆ-ի նախկին նախագահի գործունեությամբ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի 51-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում։
Ռուսական «Տամբով» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցիչ, կարող է լուծարվել:
Վատիկանի Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Արցախյան պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների ֆոնին մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի բազմականգառ այցը տարածաշրջան: Ավելի վաղ Զարիֆը նշել էր, որ մտադիր է այցելել այն երկրներ, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել:
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 18 241-ով, դա նավազգույնն է հոկտեմբերի 31-ից ի վեր:
2016 թվականին թիմը Լա լիգայում հաղթեց 6 արտագնա խաղում:
Ի՞նչ գրություններ է ուղարկել ՇՄ նախարարությունը միջազգային գործընկերներին. մեկնաբանում է նախարարը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր:
Տարածաշրջանային այցի շրջանակներում հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը տարեվերջին գրություն էր ուղարկել Կառավարություն՝ խնդրելով տրամադրել փաստաթղթեր, կոորդինատներ, նկարներ, ինչ-որ հիմնավորում, թե ո՞րն է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը: Նաև հարցման մեջ եղել է, թե ո՞ր թվականի քարտեզով է իրականացվելու սահմանազատումը:
Բուխարեստում 2021թ. հունվարի 18-25-ը տեղի ունեցավ ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված էր Սուրբգրային հետևյալ համարը. «Մնացեք Իմ սիրո մեջ. Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15. 5-9):
Ֆրանսիական Le Monde պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերած ժողովրդականությանը:
Գաղտնիք չէ, որ որպես փոքր ժողովուրդ, որը շրջապատված է թշնամիներով, հայերն իրենց գոյատևման հույսը տարբեր դարերում կապել են ռուս ժողովրդի ու նրա ղեկավարության հետ։ Եվ դա շատ հաճախ դրսևորվել է տվյալ ժամանակի ղեկավարությանը բաց նամակ գրելով։
Առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը, որ հետևում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմանը, փորձարկմանը, դրանց մասին հոդվածներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց՝ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը դեռևս ամենաանվտանգն է, մինչդեռ մեր Առողջապահության նախարարությունը «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշման համաձայն ՝ ձեռք կբերի Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: