Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հունվարի 21-ին՝ ժամը 16․15-ին, Ալավերդիում բնակվող մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժնում տվեց հաղորդում, որ հունվարի լույս 21-ի գիշերը Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի գազալցակայանում նստել է «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա՝ Ստեփանակերտ գնալու նպատակով։
Կորոնավիրուսի նոր «բրիտանական» մանէահիմք է հայտնաբերվել Եվրոպայի 33 երկրներում, «հարավաֆրիկյան» տարբերակը՝ 16 երկրներում:
«Քալաշյան» պարարվեստի դպրոցը երաժշտասերներին է ներկայացրել «Անտունի» տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին և հերոս, ապրելու համար կյանք տված ու մեր կողքին ապրող հայ զինվորին:
Ֆիլիպ Կիրկորովը երգչուհի, դերասանուհի Նատալյա Գորդիենկոյի հետ կներկայացնի Մոլդովան «Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցությում:
Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 1 տրլն 832 մլրդ 103.1 մլն դրամ (ավելի քան 3 մլրդ 767 մլն 511.4 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0.2%-ով, 2020-ի նոյեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 204 մլրդ 302.9 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել 6.1%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ աճել 4.0%-ով։
«Թշնամին շատ լավ գիտի, որ ինքը չի հաղթել այս պատերազմում, շատ լավ գիտի, որ մեր թիկունքի հետևում դավադրաբար բացվեցին դարպասները և ներթափանցելով՝ իրենք կարողացան հասնել որոշակի հաջողությունների, բայց դա ժամանակավոր է: Հայոց բանակը ամուր և հզոր է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արդեն ավելի քան 3 ամիս է, ինչ Հեղինեի ու դստեր՝ Շուշանիկի օրերը տարբերվում են` մի տեսակ «դատարկ» են: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից ընտանիքի հայրը՝ անմահացած հերոս՝ սահմանապահ զորքերի զինծառայող Արտակ Ժամակոչյանն առաջնագծում էր:
«Սիսիանի ջոկատի հետ գնացել եմ Ստեփանակերտ, ապա՝ Հադրութ, որից հետո էլ՝ առաջնագիծ: Մարտերի ժամանակ ծանր վիրավորում եմ ստացել, որի հետևանքով կորցրել եմ երկու ոտքերս: Վիրավորվել եմ հոկտեմբերի 2-ին: Առաջին վիրահատությունը Ստեփանակերտում են արել, երեք անգամ էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Հիմա տվել են ժամանակավոր պրոթեզներ, որ սովորեմ, բայց դեռ ցավեր կան, հագնել, քայլել չի լինում: Վեց ամսից մինչև մեկ տարի պետք է սովորեմ այս պրոթեզներին, հետո նոր նորմալը կտան: Ի դեպ, շատ են ասել, բայց ես էլ ասեմ, որ մեր այդ 18-20 տարեկան երեխաները շատ-շատ քաջ էին: Իրենք էին մեզ ավելի շատ ուժ տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարմեն Հայրապետյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Այս շաբաթ Լեհաստանում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հանդիպումը: Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկել են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաև առաջիկա այցը տարածաշրջան:
«Նույն եկեղեցում իմ հոգևոր ծառայությունը շարունակում եմ մատուցել։ Այդ միջադեպից հետո որևէ բան տեղի չի ունեցել, չեն փորձել ինձ ահաբեկել կամ այլ սադրիչ գործողություններ անել»,- նշեց քահանան։
Ավելի քան 30 հազար մարդ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից դուրս է եկել վերջին շաբաթվա ընթացքում՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված գրոհից հետո:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հրապարակել է գերությունից այսօր հայրենիք վերադարձած գերիների անունները:
Վրաստանում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Գորիում, Թելավիում, Փոթիում և Զուգդիդիում խանութների և հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն:
Հունվարի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բանավոր հաղորդում տված 84-ամյա կինը հայտնել էր, որ հունվարի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, ապա ննջասենյակից հափշտակել փող և ոսկյա զարդեր:
Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։
Բավական է նայել գործընթացի վեկտորին և տեղի ունեցող իրադարձությունների արագացմանը, որպեսզի հասկանանք, թե ուր է այս ամենը տանում: Հատկապես պատերազմը սրեց այն բոլոր խնդիրները, որոնց բազմիցս անդրադարձել ենք` սկսած պետական կառավարումից, արտաքին ու ներքին քաղաքականությունից մինչև վերնախավերի և իշխանության ձևավորում:
Իրադարձություններն այնպես արագ էին զարգանում, որ ինչ-որ մի փուլից այդ տարածքի վիրավորների ամբողջ հոսքը եկավ մեզ մոտ: Հավատացեք մեր բժիշկները բոլորի կյանքի համար մինչև վերջ պայքարել են: Վերակենդանացման դեպքեր ենք ունեցել, որոնք շատ են տպավորել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Վարչապետի աշխատակազմը մշակութային միջոցառումներ անցկացնելու համար 22 միլիոն դրամից ավելի գնում է իրականացրել մեկ անձից։
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը փետրվարի 10-ին Սուրբ Վարդանանց տոնին ընդառաջ կիրականացնեն «ՄԻՆՉԵՒ…» խորագրով ցուցահանդեսը:
Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:
«Սա թույլ է տալիս այդ երկրների իշխանությունների հետ մեր գրասենյակների միջոցով ուղղակիորեն առնչվել, հարցումներ ուղարկել և որևէ հաստատում ստանալուց հետո դիմել, որպեսզի տեսակցենք։ Այս առումով աշխատանքներն ընթացիկ են։ Կրկնեմ՝ այս պահին մենք չենք կարող որևէ վիճակագրական տվյալներ հրապարակել, եթե հետագայում լինի հնարավորություն՝ մենք ինչ-ինչ պատճառներով խոսենք դրա մասին, անպայման կասենք։ Սակայն այս պահին և առհասարակ մեր աշխատանքում նման բանը չենք համարում կոռեկտ»,- նշեց Զառա Ամատունին։
Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը: