Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. ՔԿ-ն մերժել է միջնորդությունը. Tert.am
ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:
Նա նշել է, որ միջնորդություն էին ներկայացրել՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը, համաձայն որի՝ ռազմական դրության պայմաններում հավաքների արգելքների մասին դրույթն այլևս չի գործում։
Նրա խոսքով՝ միջնորդությունը մերժվել է այն հիմքով, որ որոշումը հետադարձ ուժ չի կարող ունենալ, սակայն, պաշտպանը նշեց, որ բարելավվող որոշումները հետադարձ ուժ կարող են ունենալ:
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Շխիմյանը նշել է. «Այս պահին այլևս անելիք չկա, կսպասենք, երբ գործը կուղարկվի դատարան»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում