Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը որոշում են ընդունել երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍՊ) Մոսկվայի պայմաններով:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ, պատասխանելով արարատցիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ մեր բանակը չընդվզեց Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի դեմ, երբ արդեն պարզ էր, որ մեզ միտումնավոր տանում են դեպի կոպիտուլյացիա, ասել էր, որ ինքը պատերազմի ընթացքում հեռախոսով միշտ կապ էր հաստատում Արցախի հետ, գեներալների հետ, ասում էր՝ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, մի՛ թողեք, որ Արայիկ Հարությունյանը սրա հրամանները կատարի, և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը: Ցավոք սրտի, դա չեղավ…»:
Այդին Զոհրաբօղլու Քերիմովը նշանակվել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը:
Սա յուրօրինակ «Ավրորայի կրակոցի» մեսիջ էր բոլորի համար, որ Արևմուտքում գալիս է նոր աշխարհաքաղաքական թրենդ, որն էական ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի համար:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղի բնակիչ 28-ամյա Արտյոմ Թ․-ն է, ով այնուհետև Արտաշատի ոստիկանությունից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև պարզվում է, թե կասկածյալը հանցակիցներ ունեցել է, թե՝ ոչ, և ինչքան գումար և ոսկեղեն է հափշտակել տարեց կնոջ տանից։
Ըստ հիմնավորման, սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Եվրախորհրդի անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը և ի՞նչ պետք է անել դա կանխելու համար. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանն այս հարցադրումն է կատարել վեհաժողովի լիագումար նիստի իր ելույթում:
Հունվարի 15-ին ՀՌՀ-ում անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հրապարակվեց հաղթող հեռուստաընկերությունների անունները: Մրցույթի արդյունքում հանրապետական սփռման հնարավորություն ստացան Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն, Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն և Մուլտիմեդիա կենտրոն ԹԻՎԻ ՓԲԸ-ն, իսկ մայրաքաղաքային սփռման համար մյուս 7 սլոթերում լինելու հնարավորություն ստացան Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Արմնյուզ ՓԲԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, Արփի մեդիան, Դար 21-ը, Մո ԹԻՎԻ-ն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 27-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ և Մայր Տաճարի Լուսարարապետ ՝ ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պարտականություններից։
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Չի բացառվում՝ գնանք ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ». այս խոսքերը խորհրդարանային մեծամասնության որոշ պատգամավորներ վերջերս հաճախ են հնչեցնում։
Ապաշրջափակում. ռիսկերը և առավելությունները. ՈՒՂԻՂ
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել հունվարի 24-ին Ստամբուլում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ պատահած միջադեպի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տրամագծորեն հակառակ տեղեկատվական մարտավարություն ընտրվեց 2020թ. սեպտեմբերին սկսված և 44 օր տևած պատերազմի ընթացքում: Գրեթե ամենօրյա հաճախականությամբ ժողովուրդը կարող էր հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերով տեսնել ու լսել հաղթանակներ խոստացող հայկական երկու պետությունների բարձրագույն ղեկավարների հարցազրույցներն ու հայտարարությունները և զուգահեռաբար հուսաթափվել ռազմաճակատից ստացվող պարտությունների մասին տեղեկություններով..
Տարածաշրջանային այցի շրջանակում ՀՀ է ժամանել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում կայացել է նրա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները նախ առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակել ընդլայնված կազմով: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է.
Թեհրանը պատրաստ է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ «մեկ ժամ» անց, բայց սկզբում դա պետք է անեն մյուսները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Սյունիքի մարզի Տաթև համայնքում տարազագետ Արտյոմ Սյունեցին այսօր կեսօրից հետո պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել՝ ուղղված համայնքապետի ու համայնքապետարանի աշխատանքի դեմ, ինչը, ըստ Ա. Սյունեցու՝ չի նպաստում համայնքի զարգացմանը։
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։
Հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասեք խնդրեմ, գոյություն ունի՞ աշխարհում երկրորդ ազգը, ազգությունը կամ էթնիկ խումբը, որն իր Հաղթանակը կազմակերպողներին հեռացնի իշխանություններից, իսկ խայտառակ պարտությունը կազմակերպողներին՝ թողնի իշխանության: Մի՞թե մե՛նք հայերս, որոշել ենք մեր միջի տգետների ու կիսագրագետների պատճառով ինքնաոչնչացման գնալ»:
Գիշերը 4 մագնիտուդից բարձր առնվազն երեք երկարշարժ է գրանցվել Իսպանայի Գրանադայի նահանգում (Անդալուսիայի Ինքնավար Մարզ):
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Տիգրան Հակոբյանը՝ հեռուստաընկերությունների սփռման մրցույթի արդյունքների մասին. ՈՒՂԻՂ
Կառավարությունը տոների օրն ավելացրեց ևս մեկով. ապրիլի 19-ը սահմանվեց հարկ վճարողի օր
Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև են կանգնել։
«Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2021 թվականի փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
Կառավարությունն այսօրվա որոշմամբ հաստատեց Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց միանվագ աջակցություն հատկացնելու մասին ծրագիրը
Կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով 2020թ. մարտից սահմանափակումներ մտցվեցին ճամփորդությունների հետ կապված, ու ՀՀ քաղաքացիները առավել հաճախ բարձրացնում էին օդուղով ՌԴ գնալու հարցը: Սակայն փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները՝ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ունենալու դեպքում, կարող են մեկնել ՌԴ:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծանր օրինակ եմ բերելու, քանի որ այլ բան կարծես էլ չի ընկալվում։ 1994 թվականից հետո Ադրբեջանի վարքագիծը համեմատենք մեր վարքագծի հետ 2020-ից հետո: