Ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի համազգեստը իր սենյակի պահարանում է։ Այն սենյակի, որ նոր էր վերանորոգել. ընտանիք կազմելու մտադրություն ուներ․․․ Պատերազմը ջնջեց Կարենի բոլոր նպատակները։
Եվրախորհուրդը մտադիր չէ միջամտել կորոնավիրուսի դեմ չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութեր օգտագործելու հարցում Հունգարիայի մտադրությանը, քանի որ այն գտնվում է Հունգարիայի կառավարության իրավասության մեջ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եթե Նիկոլ Փաշինյանն այս գրքերը կարդա, լավ կլինի, բայց նա գրողներին, գիտնականներին չի սիրում ու չի ընդունում, եթե ընդուներ, ապա մեր պատմությանն այսքան անծանոթ չէր լինի, գուցե՞ դիտավորյալ է անում, այս ամենը շատ վատ է, և ես նրանից խորը հիասթափություն եմ ապրում»,- շեշտեց նա։
Ռուսաստանում գրանցված հանցագործությունների թիվը տարվա արդյունքներով աճել է 1 տոկոսով, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ միանգամից 14 տոկոսով:
Վատիկանի Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նա ընդգծեց՝ սուտը Նիկոլ Փաշինյանի կրեդոն է. «Մենք բոլորս մեզ դավաճանված ենք զգում և այդ դավաճանվածի շոկից դեռ դուրս չեկած՝ մեզ պարտադրում են երջանկություն ապրել այն մտքից, որ դու կարող ես գնացք նստել Մեղրիում, հայտնվել Ռուսաստանում՝ Բաքվի միջոցով: Սա՞ է հայկական երազանքը: Դու Ստեփանակերտի հրապարակում քայլելու ես, լսելու ես Շուշիից նամազը և բացարձակ որևէ ապրումներ չես ունենալու, որովհետև Շուշին ադրբեջանական քաղա՞ք է, այնպիսի դժբախտ ու դժգույն քաղաք է, որ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակվեց և թյուրքական երկրների 2022թ. մշակութային մայրաքաղաք. շատ անճաշակ են էդ թյուրքական ժողովուրդները»:
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի գիտական խումբը ներգրավված է եվրոպական աստղագիտական ծրագրերից մեկում, որի նպատակն է մեծ ճշգրտությամբ ստուգել ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքները: Աշխատանքի արդյունքները անդրադառնում են GPS, ռուսական «Գլոնաս», եվրոպական «Գալիլեո» համակարգերի աշխատանքի վրա, այսինքն՝ ունեն կիրառական, կոմերցիոն նշանակություն:
Գերմանիան թեւակոխել է համավարակի բարդ փուլը. կան դրական ասպեկտներ, բայց լուրջ սպառնալիք է ներկայացնում կորոնավիրուսի մուտացիան:
«Մենք մեզ համար տարբերակ ենք դիտարկում արտահերթ ընտրությունների գնալը՝ վարչապետի հրաժարականով։ Ես չգիտեմ, թե Փաշինյանը հուշագրի ստորագրման առաջարկով ի՞նչ է ուզում, սակայն բանաձևը հետևյալն է՝ արտահերթ՝ վարչապետի հրաժարականով, որովհետև նրանց վարչարարության դեպքում մի քիչ անհավանական է ընտրություն կազմակերպելը։ Բոլորս էլ գիտենք, որ մյուս տարբերակում չկա վստահություն, հասարակության մեջ կա ապատիա, և այլ տարբերակ չի մնում, քան ասել իշխանությանը, որ՝ դուք չեք կարողանալու վարել ընտրությունը, չեք էլ կարողանում առհասարակ բանակցել»,- ասաց Հարություն Բաբայանը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հունվարի 17-ին, առավոտյան ժամը 04.05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանոթյան Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է:
Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ պահելու վերաբերյալ հարցին, նախ շեշտել էր փախստականների վերադարձի մասին ադրբեջանական կողմի պահանջը, ապա հայտարարել, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկակա՞ն Շուշի։
Ռուսաստանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից ակնկալում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին առնչվող իր առաջարկներին պատասխան, գնդակն այժմ ԱՄՆ կողմում է:
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020թ. դեկտեմբերին կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ):
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու հետ կապված բանաձև են ընդունել՝ Եվրոպական միությունից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի ավարտին, ինչպես նաև «զգալիորեն ուժեղացնել» Մոսկվայի դեմ սահմանափակումները»:
Վաղը՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու հարցն է:
Ինչպես և խոստացել էի նախկին հոդվածում, սույն հոդվածում ներկայացնում եմ այն հիմնարար քայլերը, որոնց իրականացումն անհրաժեշտ է անհապաղ սկսել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումն ապահովելու համար։
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հունվարի 20-ին հայտարարել է որոշ կատեգորիաների ոչ քաղաքացիների Միացյալ Նահնգների տարածքից արտաքսումը 100 օրով դադարեցնելու մասին՝ գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն:
«Ներկա պահին չենք դիմում կառավարությանը, որովհետև գիտենք, թե Հայաստանն ինչ վիճակում է, բայց քաղաքապետարանը, թաղապետարանը պետք է զբաղվեն, օգնեն, որ այս շենքի հարցը լուծվի, դիմում ենք, բայց ապարդյուն է, ոչ մի արձագանք չկա, ոչ մի բան չեն անում, որ գոնե վնասված կոյուղին վերանորոգվի, որպեսզի մարդիկ կարողանան սանհանգույցներից օգտվեն: Ամբողջ կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները, ինչպես նաև՝ շենքի բակ»:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար տարվող բանակցությունների արդյունքում Հայաստանն առաջիկայում ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:
Ինչո՞ւ Փաշինյանը չի խոսում Նախիջևանի մասին, որը եղել է հայկական, ինչո՞ւ այդ բարձր ամբիոնից չի հայտարարում, որ Շահումյանը Արցախ է, և վերջ, մի ժամանակ դուխով ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», թող ասի՝ Գետաշենը Արցախ է, և վերջ։ Գուցե այդ ելույթներից վախենո՞ւմ է․ պետք չէ վախենալ, մեր թիվ մեկ ղեկավարը պետք է այդ մասին խոսի, որ ժողովրդի ոգին վերականգնվի։ Հիմա երևի մեր ժողովուրդը թուրք է տեսնում, դողում է, ժամանակին ադրբեջանցիներն էին այդպես դողում։
Մեզ հասած հավաստի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մոտ ժամանակներս կնշանակվի Ուկրաինայում ՀՀ դեսպան։
Նարինե Խաչատուրյանն (Թուխիկյան) ազատվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Պաշտոնական որևէ պարզաբանում չներկայացվեց։ Երևի թե պետք էլ չէր։ Շրջանառվեցին տարբեր վարկածներ, առանցքայինը իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին չպատասխանելու վարկածն էր. պաշտոնանկության նախօրեին փոխնախարարինմոտեցած քաղաքացին նրան մեղադրեցդավաճան իշխանության ներկայացուցիչ լինելու մեջ։ Իշխանությանն ինքնամոռաց չպաշտպանելու հանգամանքն էլ, ըստ էության, պատճառ դարձավԹուխիկյանին պաշտոնանկ անելու համար։ Սակայն […]
Մեքսիկայի իշխանությունները հավանությամբ ընդունեցին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը դադարեցնելու երկու երկրների սահմանին արգելապատի կառուցումը: Հունվարի 20-ի երեկոյան այդ մասին Twitter-ում հայտնել է լատինամերիկյան պետության արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը:
Վրացի քաղաքական վերլուծաբան, նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ, հաշվի առնելով Թրամփի պասիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում, Ռուսաստանի ուղղությամբ և, ընդհանուր առմամբ կարգախոսը, որի կենտրոնում ԱՄՆ-ն էր, ԱՄՆ ներքին խնդիրները, քաղաքականությունը, ապա Բայդենի դեպքում եվրասիական, հարավկովկասյան տարածաշրջանում եվրաատլանտյան ձգտումներ ունեցող ուժերի ակնկալիքներն էապես մեծ են: