Ճապոնիայի կառավաությունն արտակարգ ֆինանսական օգնություն ցույց կտա երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ միջոցները չեն բավականացնում ձյունը մաքրելու համար:
Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Վահե Ղազարյանի անունը կարելի է կարդալ ոչ թե նրա աշխատասենյակի դռան վրա, այլ հանուն հայրենիքի ընկած ոստիկանների Պատվո տախտակին։
ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին Կոնգրես կուղարկի օրենսդրական առաջարկություններ միգրացիոն ոլորտի բարենորոգման մասին:
Թենիսի Ավստրիալիայի բաց առաջնության երկու մասնակիցների կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
«Պարզապես հարցն այն է, թե ինչպես է դրսևորվում դա: Պետք է հաշվի առնենք, որ այն ապատիկ տրամադրությունները, որ այսօր իշխում են մեր համաքաղաքացիների հոգում, այն ցավը, այն վիշտը, որը կա… մենք գիտենք, թե ինչքան զոհ ունենք մենք, և այդ զոհերի ընտանիքներում մարդիկ բնական է, չէ՞, ինչ ողբերգական տրամադրություններով են այսօրվա դրությամբ փորձում ելք գտնել այսօրվա իրավիճակից և որևէ խթան ունենալ՝ հետագայում ապրելու»:
ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր նկարիչների միությունում տհաճ իրավիճակում հայտնվեց։
Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է ռուս քաղաքական գործիչ, դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ, վերլուծաբան Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմին և վերլուծել՝ ո՞վ է խախտել 1994 թվականի անժամկետ հրադադարը:
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ղեկավարների եռակողմ հանդիպումը, բացարձակապես շեղվելով իր նախապես հայտարարված օրակարգից, հանգեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համաձայնեցված՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում արցախյան պատերազմից հետո նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության 8-րդ հոդվածի դրույթների շեշտադրությամբ՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման նպատակով նոր աշխատանքային եղանակի ձևավորման, ըստ որի՝ ընդունվում է Ռուսաստանի նախագահի առաջարկը` ստեղծել աշխատանքային խումբ, որը համատեղ ղեկավարելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպումն անվանել է «կարևոր և օգտակար»՝ ասելով, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության համաձայնագրի պայմաններն «ընդհանուր առմամբ պահպանվում են»:
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո սահմանված մեկ տարվա անցումային ժամկետի սպառվելուց հետո Մեծ Բրիտանիայում ընկերություն հիմնելով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկվեց։ Սակայն Անկարայի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիայի քաղաքացիներին տրվում էր այդ իրավունքը, շարունակում է ուժի մեջ մնալ Եվրամիության անդամ մի շարք այլ երկրների համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։
Կիպրոսի Հայ դատի հանձնախումբն երախտագիտությունն է հայտնել Պաֆոսի քաղաքապետին եւ ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)։
Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Ծնողներն ահազանգում են՝ իրենց փոքրիկներին չեն կարողանում տանել պետական մանկապարտեզ, որովհետև ասում են՝ տեղ չկա: Իսկ իրենցից շատերն այդ տեղին սպասում են 1.5-2 տարի:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը:
Իրանն իր պատժամիջոցների ցանկում է ընդգրկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:
Հունվարի 14-ին Կառավարությունն ընդունեց որոշում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից պրոգրեսիվ հարկման անցնելու մասին, որով ֆիզիկական անձինք նախկինում գործող 1000 դրամի փոխարեն՝ այսուհետ հիմնադրամին կվճարեն՝ 150.000 դրամ եկամուտ ստանալու դեպքում՝ 1.000 դրամ, 150.000-300.000 դրամի դեպքում՝ 2.000 դրամ, 300.000-500.000 դրամի դեպքում՝ 3.000 դրամ, 500.000-1.000.000 դրամի դեպքում՝ 6000 դրամ, իսկ 1.000.000 դրամ կամ ավելի եկամուտ ստանալու դեպքում՝ 12.000 դրամ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ, տեղեկացնում է Արցախի նախագահ աշխատակազմը:
Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը․ այս մասին հունվարի 12-ին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան՝ հայտնելով, որ այս փուլում բնակելի տներ են տրամադրվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
«Ռոման», ընդհանուր առմամբ, բավականին լավ է անցկացնում մրցաշրջանը. Պաուլո Ֆոնսեկայի թիմը հստակ ակնկալում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել առաջնության ավարտին, և մինչ այժմ նրանք հաղթահարում են իրենց առաջադրանքը:
Արցախի Հանրախետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վանաձորի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ, ինչպես նաև հայկական ուտեստների վերաբերյալ 10 վարպետաց տեսադասեր:
Չինաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, որոնցից 106-ը գրանցվել է երկրի ներսում: Այս մասին հաղորդել Է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն:
Կրեմլը չի ծանոթացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ պալատի մասին հրապարակմանը, «իրականում դա ճիշտ չէ»:
Նիկոլ Փաշինյանին ընդամենը 2 տարի 8 ամիս էր պետք՝ Հայաստանի էներգետիկ համակարգը քանդելու և կոլապսի առաջ կանգնեցնելու համար։ Իշխանության գալուց առաջ նա խոստանում էր կարգի բերել այս համակարգը։ Մինչդեռ՝ 2 տարի 8 ամսում հասել ենք մի վիճակի, երբ Հայաստանը սնուցող գազատարի վրա մեկօրյա տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով ստիպված ենք սպառողներին զրկել գազից և անջատել հոսանքը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարվերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը գտնում է, որ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ վատագույն նախագահ:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր փոփոխությունների ենթարկելու հայտարարություններ են արվում։ Արաբական աշխարհում Կատարի նկատմամբ արաբական պետությունների հարաբերությունների վերաբնականոնացման գործըթնաց, Եվրամիության հետ լարվածության մեղմացում, Փարիզ-Անկարա ուղղակի մերձեցում ուղենշող խոսակցություն, Երեւանի նկատմամբ արձակված ուղերձներ եւ հիմա` Վաշինգտոնի հետ նոր էջ բացելու մասին պաշտոնական հայտարարություն:
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 21 734-ով, ինչը դարձել է նվազագույնը նոյեմբերի 18-ից ի վեր: