«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխող կուսակցության և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր նվազում է: Դրան ոչ այնքան ընդդիմությունն է նպաստում՝ Փաշինյանին ուղղված մի շարք մեղադրանքներով ու բացահայտումներով, որքան իմքայլականները՝ իրենց պառակտիչ ու հակահայ գործունեությամբ և անհոդաբաշխ խոսքով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան:
Բանն այն է, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Արման Թաթոյանը միակ պետական պաշտոնյան է, որը հաճախ է խոսում իշխանությունների սխալներից, եւ այդ հանգամանքը թերեւս վերջիններիս դուր չի գալիս: Իշխանական խմբակցությունը Արդարադատության նախարարության հետ համատեղ փորձում է հասնել նրան, որ վերջինս ինքնակամ հրաժարական տա, հեռանա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաեւ՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հաճախ է խոսվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաեւ դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ: Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, եւ անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր եւ Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:
Իտալական «Ռոմա»-ն և «Ինտեր»-ը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով:
Հունվարի 26-ին Նիդեռլանդներում առաջին անգամ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստել 90-ից բարձր տարքի մարդկանց:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւն սպասում է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը մոտ ժամանակներս կգրանցեն ավելի քան երկու տասնյակ երկրներում։
Իսպանիայի իշխանությունները հունվարի 25-ից խստացրել են պարետային ժամը Մադրիդի ինքնավար հանրակցությունում: Այդ մասին հաղորդել է El Pais թերթը:
Նշվել են այն քաղաքները, որտեղ թռիչքներն անցյալ տարի բիզնես դասով ճանապարհորդողների վրա ամենից թանկն են նստել:
Անգլիայում կառավարությունը դիտարկում է կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված որոշ սահմանափակումների վերացման հնարավորությունը փետրվարի կեսից:
Հունաստանը վերստին երկարացրել է ռուսաստանցիների համար երկիր մուտքի թույլտությունը շաբաթը 500 մարդու բաժնաչափով:
Դեպքն անցյալ ամիս էր կատարվել՝ Աջափնյակ վարչական շրջանում։
Apple-ն իր ժամացույցը դիրքավորում է՝ որպես բազմակողմանի ֆիզիկական գործունեության և առողջության պահպանման սարքեր: Դրանք արդեն գիտեն, թե ինչպես կարելի է հաշվել զարկերակը, արյան մեջ թթվածնի մակարդակը, արձանագրել ԷՍԳ-ն, և շուտով, թվում է, կկարողանան որոշել գլյուկոզայի մակարդակը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան իր հարսանիքի առթիվ նվեր է ստացել «Չեդդեր» տեսակի պանրի հսկայական գլուխ, որի քաշը գերազանցել է 1000 ֆունտը
Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ։
Հնդկաստանի Կառնատակա նահանգում փեսացուն փախուստի է դիմել, ուստի հարսնացուն հենց հարսանիքի օրն ամուսնացել է հյուրերից մեկի հետ։ Այդ մասին գրում է Bangalore Mirror- ը:
ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմաննների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:
Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Օլիմպիական խաղերի ընթացքում մոտ 10 հազար բուժաշխատողների ներգրավվել խաղերի անցկացմանը:
Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) որոշում է ընդունել կլիմայի փոփոխմանը նվիրված հատուկ կենտրոնի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը կդառնա բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի համակարգումը կլիմայի քաղաքականության բնագավառում:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա Դավիթ Ս.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) մեղադրանքով:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վերջին երկու անձնական հանդիպումներում «Ինտերն» ու «Միլանն» ակտիվորեն գոլեր փոխանակեցին, բայց արդյո՞ք պետք է արդյունավետ ֆուտբոլ ակնկալել այսօր։
«Մենք պատմական շանս ունեինք հաղթանակի հասնելու համար: Եթե այս իշխանությունները չլինեին, պատերազմ չէր լինի, եթե անգամ լիներ՝ կտևեր շատ կարճ, և եթե անգամ Արցախի պետական սահմանը վերահաստատվեր, և մենք նոր ազատագրված տարածքներ չունենայինք, դա էլի պետք է որակվեր՝ հաղթանակ, որովհետև շատ լուրջ ուժեր էին գործում մեր դեմ: Երբեք չի կարելի թերագնահատել թշնամուն. Հարձակվում են այն ժամանակ, երբ գիտեն, որ հակառակորդը մատչելի թիրախ է դարձել: Երբ իրենք այդ 53 կիլոմետրանոց միջանցքով կածաններով մղվում էին առաջ՝ դեպի Շուշի, սա հանդուգն մտահղացում էր, բայց այդ մտահղացման հաջողության գրավականն ընդամենը մեկը պետք է լիներ՝ իրենք պետք վստահ լինեին, որ Շուշին ինչ-որ պահից հետո իրենց պետք է հանձնվի, որովհետև այդ 53 կիլոմետրանոց կածաններում կար այդ հարձակումը զսպելու, կանխելու, այդ ուժերը կոտորելու բոլոր բնական հնարավորությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության պլանային թարմացումը հանգեցրեց օգտվողների զանգվածային անցմանն այլ մեսենջերների:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի մարզավիճակի մասին:
«Ավելի վաղ չէր ասում, որովհետև պնդում էր, թե հրաման է կատարել, բայց ո՞ւմ հրամանն է կատարել, չէ՞ որ նրանց տված երդման մեջ գրված չէ, որ իրենք ծառայում են Փաշինյանին, գրված է, որ ծառայում են հայրենիքին, ուստի, եթե հայրենիքին ծառայող մարդն այդ ամենն իմանալով հանդերձ՝ որևէ բան չի ասել ու արել, հիմա՝ հետին թվով հայրենապաշտ ձևանալու փորձերը խայտառակություն են։ Տոնոյանը հիմա խոսեց, որովհետև եթե ժամանակին խոսեր այս ամենի մասին, իր նկատմամբ գրոհ կլիներ, բայց այդ ամենով հանդերձ՝ մեկ է՝ հետին թվով հայրենապաշտ ձևանալն անվիճելի կասկած է հարուցում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ պաշտպանության նախկին նախարարի արդարացումներից պարզ է դառնում, որ ինքն ու Փաշինյանն ունեն միմյանց վերաբերյալ կոմպրոմատներ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
Եթե 1–ին ու 2–րդ սցենարները չստացվեն, ապա որպես մինիմում ծրագիր՝ Արևմուտքը նախատեսում է Նավալնիի՝ բանտում գտնվելու դեպքում բողոքի առաջնորդ հռչակել Նավալնիի կնոջը՝ Յուլիային և նրան դարձնել յուրօրինակ «ռուսական Տիխոնովսկայա»: