Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին՝ Հայաստանի հետ օդային սահմանը բացելու համար
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ՝ ԶԼՄ-ները պետք է հարցմամբ պահանջեն, թե, երբ է չեղարկվել Ն. Փաշինյանի «գողացված» դիվանագիտական անձնագիրը, ի՞նչ ակտով և ի՞նչ թվագրմամբ:
Ռուսաստանյան զինծառայողները կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 427-ի:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Երևանում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը:
Հունվարի 22-ին, ժամը 19.00-ին, Երևանի Եղվարդի խճուղին և Սասնա ծռերի փողոցը կապող հատվածում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահան Պապիկյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կրկին բանի տեղ չդնող, դեռ մի բան էլ այդ փաստը ոչ այդքան կարևոր համարող քարոզչություն մեր կողմից։ Չի կարելի, հիմա պետք է աղմուկ–աղաղակ բարձրանեիք, ոչ թե ռեպորտաժներ սարքերք, որ ինչա, զորավարժություն ա էլի․․․
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ:
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու ափերին:
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1 ից։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փետրվարի 1–ի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է կայանում, որ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում նաև Բաքվից ժամանաց զորամիվորումների հետ, այլ բացառապես Նախիջևանի կայազորի մասնակցությամբ։
ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:
Կոտայքի մարզպետարանում կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։
Բաքվի արվարձանում տան պայթյունի պատճառով զոհվածների թիվը հասել է երկուսի. փրկարարները փլատակներից դուրս են բերել երեխայի մարմին, որոնողա-փրկարարական գործողությունն ավարտվել է:
Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է կրկին հանդես գալ Պրեմիեր լիգայում:
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հունվարի 26-ին, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, նաև Աստծո բարեգթությունն է աղերսվել անհայտ կորածների և գերիների տունդարձի համար:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռա-միջուկային հիմնախնդրի լուծման վրա:
Ես էդպես չեմ մտածում, նրանք գիտնական անդամներ են, և օրենքով է դա՝ ինչ-որ մի խմբակցություն պետք է առաջադրեր: Հիմա էս պահին, եթե Ջհանգիրյանին կամ Խաչատուրյանին «Իմ քայլն» է առաջադրել, դա չի նշանակում, որ նրանք իշխանահաճո թեկնածուներ են: Դրանից առաջ էլ մենք ունեցել ենք «Իմ քայլից» առաջադրված թեկնածուներ, օրինակ՝ Գրիգոր Բեքմեզյանը, մարդը շատ օբյեկտիվ աշխատում է: Ու ես չեմ կարող ասել, որ Բեքմեզյանը, առաջադրված լինելով «Իմ քայլից», իշխանության թելն է մանում:
Հերյուրանքների, զրպարտությունների ու սպառնալիքների վերաբերյալ մեր դատական հայցերը, ոստիկանություն ու Գլխավոր դատախազություն դիմումները որեւէ արդյունք չեն տվել, մինչդեռ առցանց հանրային քննարկումներում խոսակցության շրիշակային մակարդակը խոռոչել է բարոյականության հատակը:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Որ Հայաստանի ընդերքը հարուստ է, այդ մասին մեկ անգամ չէ, որ փաստել ենք: Որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, բայց այդ ընդերքի հարստությունը մեծամասամբ ազգային շահին չի ծառայում, այս մասին էլ ենք խոսել՝ փաստերով: Եվ այս համապատկերում մշտապես արծարծել ենք ընդերքի մասին տեղեկության՝ ընդերքօգտագործող ընկերությունների սեփականության պատկանելության խնդիրը: Իրակա՛ն սեփականության:
Հարց կառաջանա: Ինչո՞ւ է պետք կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա՝ այս կատաստրոֆիկ ժամանակահատվածում: Պատասխանն ակնհայտ է: Ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում և իրավական ու քաղաքական գնահատական է: Դա նաև մեզ համար ցիկլի փակում է Վաշինգտոնում, որից հետո ամբողջ ռեսուրսը կարող ենք կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» հրատապ նիստին աննախադեպ քիչ պատգամավորներ են մասնակցել։ Հրավիրել էին, որ քննարկեին Վահագն Հովակիմյանի նախագիծը՝ առանց վարչապետի հրաժարականի խորհրդարանի ինքնալուծարման մասին։ Իսկ մինչ այդ հարկավոր է Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել։
«Ժողովուրդ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական խմբակցությունն այս օրերին ելքեր է փնտրում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացման համար: Բանն այն է, որ այդ ընտրությունների կայացման համար նախ պետք է խորհրդարանը ցրվի, ու Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական ներկայացնի: Իշխանությունները մինչև այս բանակցում էին, որ վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական խմբակցության անդամներից ոչ ոք չառաջադրի թեկնածու, ինչի հիման վրա ԱԺ-ն կլուծարվի, իսկ դրանից հետո կլինեն ԱԺ արտահերթ ընտրությունները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը համոզված է, որ հայ ազգին պետք են նոր դավաճաններ։ Այլ կերպ չես բացատրի արտահերթ ընտրությունների գնալու ներկա քայլերը։ Միգուցե իմաստ կունենար նոր ընտրություններ հայտարարել, եթե լինեին ճնշումներ ընդդիմության կողմից, բայց այժմ ընդդիմությունը ստատիստի դերում հետեւում է Նիկոլ Փաշինյանի քայլերին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տեւական ժամանակ չի երեւացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է մտածել՝ ներքաղաքական թեժ իրադարձություններից հեռու։