
«Տամբով» ֆուտբոլային ակումբը հնարավոր է կլուծարվի

Ռուսական «Տամբով» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցիչ, կարող է լուծարվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Տամբով»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Օլեգ Կոնովալովը հայտարարել է, որ թիմը 99 տոկոսով կդադարեցնի գործունեությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել հայկական ակումբ: Կարապետյանը մոտ ապագայում «Տամբով»-ից կտեղափոխվի Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմ` «Արարատ-Արմենիա»: Տեղափոխության հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:
Ընթացիկ մրցաշրջանում «Տամբով»-ի կազմում Կարապետյանը մասնակցել է 16 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:
«Տամբով»-ում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը: