Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ հունվարի 6-ին Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունները գործող նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքը նետել են «պատմության աղբանոցը»։ Քլունիի խոսքով՝ Թրամփի անունը հավերժ կկապվի «ապստամբության» հետ։
Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը հերքել է հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը»:
Արցախի Հանրապետության առողջապահական համակարգն ամանորյա ոչ աշխատանքային օրերին աշխատել է ուժեղացված ռեժիմով: Մասնավորապես, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:
Կորոնավիրուսի նոր՝ հայտնի որպես բրիտանական շտամով վարակվածների թիվը Հնդկաստանում հասել է 90-ի:
Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել Կապանից դեպի Ճակատեն ու այլ գյուղեր տանող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք իրական վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը: Ընդ որում, պետք է պարտադիր հաշվի առնել, որ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի անվտանգության ու բնակիչների կենսական նշանակության իրավունքների համար այս ճանապարհն ունի բացարձակ կարևորություն:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի համար 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո անակնկալ չի լինի, եթե հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի կողմից մեկ այլ փաստաթուղթ ստորագրվի:
Հունվարի 9-ին, ժամը 17։50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների վերջնամասում` անտառում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Եթե մենք հանդուժում ենք նման ոչ պրոֆեսիոնալ իշխանությունների, աղետալի հետևանքներ ունենալու ենք․ Վարդան Պողոսյան
Մադրիդում ձյան առատ տեղումները, որոնք ամենամեծն են վերջին 80 տարում, կաթվածահար են արել քաղաքը:
Արցախի հերոս, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանն ահազանգում է՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրելու է մի փաստաթուղթ, որով հետագայում հայերին զրկելու է երբևէ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական հողերը հետ գրավելու և հողային պահանջ ներկայացնելու հնարավորությունից և իրավունքից։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սաեեդ Մ․-ն, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինտերպոլի կողմից՝ (թմրանյութերի մասին օրենքի խախտում) համապատասխան հոդվածների մեղադրանքով։
Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհով է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել բազմաթիվ հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարիա Սումադին հաստատել է տեղեկությունը՝ Պուլաու Լակի կղզու մոտակայքում ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման մասին:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհքաղաքական բոլոր կենտրոններն են խոչընդոտելու, որպեսզի Հայաստանում իշխանության գան ազգային-առաջադիմական ուժերը: Որևէ էական դերակատարություն ունեցող անկախ ու զարգացող Հայաստանն այլևս սպառված ակնկալիք է բոլորի, այդ թվում` մեր բազմաթիվ հայրենակիցների համար:
«Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ հունվարի 9-ին Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։
«Տեղի է ունենալու գերիների և անհետ կորածների արյան առուվաճառք՝ հանուն իշխանության։ Փաշինյանը գնում է արյան առուվաճառքի։ Փաշինյանն օգտագործում է բոլոր տեխնոլոգիաները և մեթոդները՝ իշխանության մնալու համար, որովհետև լավ գիտի՝ որ օրը իշխանությունից հեռացավ, ինքն ու իր ընտանիքը հայտնվելու են ճաղերի հետևում»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Փաշինյանը քաջ գիտակցում է նաև, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը՝ բացառությամբ պետական համակարգի աջակցության։
Մարալն Արցախ վերաբնակեցման ծրագրով էր գնացել, բնակվում էր Բերձորում։ Պատերազմը սկսվելուց հետո ժամանակավորապես տեղափոխել էր Գորիս։ Նոյեմբերի 10-ին մեկնել էր Բերձոր՝ անձնական իրերը բերելու, ետդարձի ճանապարհին մտել են Շուշի վարորդի՝ Վիգեն Էուլջեկչյանի իրերը վերցնելու։
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 225 մարդ, որոնք լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Փաշինյանի հանձնարարությամբ դոսյեներ են կազմվել «Իմ քայլի» պատգամավորների վրա ու հիմա շանտաժով է պահվում պայթյունի եզրին գտնվող «Իմ քայլը». Միքայել Մինասյան
Արամ Առաջինը նշել է, որ ադրբեջանա-թուրքական բանակի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը կասեցնելուն ուղղված զինադադարի հայտարարությունը պարունակում է անորոշ կետեր, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, տարածքային ամբողջականությունը։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Շուշին սեպտեմբերի 29-ին լքած Անժելա Սահակյանը, ով ժամանակավոր բնակվում է Աշտարակում՝ ծնողների տանը, սոցիալական խնդրի առջև է կանգնել:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքների։
«Այնպես որ, տվյալ դեպքում մենք գործ ունենք այնպիսի փաստաթղթի ստորագրման հետ, որը շատ է հիշեցնում մոտ 100 տարի առաջ Մոսկվայում քեմալաբոլշևիկյան ստորագրած գործարքը, որը մյունխենյան գործարքից առաջ կնքված մի սեպ էր, երբ առանց Խորհրդային Հայաստանի կամքը հարցնելու՝ բոլշևիկներն ու քեմալականները ստորագրեցին մոսկովյան գործարքը, որի 100 տարին լրանալու է մարտի 18-ին։ Դրանից հետո Հայաստանին փորձեցին ստիպել, որպեսզի Հայաստանն իր ստորագրությունը դնի այդ գործարքի տակ, ինչը տեղի ունեցավ ճնշումների ներքո՝ Կարսի կոնֆերանսի ընթացքում։ Հիմա էլ նման վիճակ է, ինչ 100 տարի առաջ»,- հավելեց Ա. Մարուքյանը։
ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ տղամարդը, որը լուսանկարվել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասեղանին ոտքերը դրած, ձերբակալվել է:
Չգիտես` որտեղից ենք վերցրել, որ խելոք ժողովուրդ ենք և կրակն ենք ընկել մեր թվացյալ խելոքության ձեռքը։ Երևի թե սա է պատճառը, որ ամենապարզ հարցերը այնքան ենք խճճում եթեների ու ապաների բախտագուշակության խառնարանում, որ գլուխներս կորցնում և հնարավոր ճանապարհներից ընտրում վատագույնը։
Նոյեմբերի 9-ին ստորագրած իր կապիտուլյացիոն փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է վստահեցնում, ոչ թե անվտանգության երաշխիքներ տվեց ՀՀ ու Արցախի քաղաքացիներին, այլ նոր անվտանգային խնդիրների առջև կանգնեցրեց հայկական երկու պետություններին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ է իտալական «Ռոմա»-ի հետ պայմանագրի երկարաձգմանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատրաստ եմ հոգեբանական և բարոյական աջակցություն ցուցաբերել տիկին Մակունցին, բացատրել նրան իր բաժին պատասխանատվությունը Հայաստանն ու Արցախն այս աղետին հասցնելու գործում, քաջալերել նրան վերջապես դրսևորելու պատասխանատու վարքագիծ և մեղքերը գոնե մասամբ քավելու համար աջակցել դավադիր վիժվածքին ԱԺ-ով հեռացնելու գործին:
«Ցիտեմ ֆեյսբուքյան օգտատերերից մեկին՝ Արփի Դավոյանն առաջին անգամ մազերը լվացել է այն ժամանակ, երբ դարձել է պատգամավոր: Այդպիսի մարդիկ բարոյական իրավունք չունեն որևէ մեկին ինչ-որ բան ասել, հատկապես Արփի Դավոյանը, որը շատ հետաքրքիր կենսագրություն ունի: Հարգելով բնության կողմից իրեն շնորհված սեռը՝ ես շատ բաներ չեմ արտահայտի, բայց այդպես արտահայտվել այն մարդու մասին, ում հետ ճանապարհ ես անցել, հաց ես կիսել, ընդհանուր գաղափարներ ես ժամանակին ունեցել»:
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները՝ Արա Այվազյանի հետ հանդիպման մասին․ ՈՒՂԻՂ