Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում 2 լիարժեք օր է անցկացրել։ Նա երեք հանդիպում է ունեցել ռուսական ուժայինների` 2 գնդապետի և մեկ գեներալի հետ։ Հանդիպումներն անց են կացվել փակ դռների հետևում, և թե ինչ են քննարկել, պաշտոնապես ոչ ոք չի հաստատի։
Վերլուծաբան IDC ընկերությունը հրապարակել է սմարթֆոնների շուկայում 2020 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունը: Apple-ն առաջատարն է։
«Բարսելոնայի» ու բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կիսվել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետներով:
Զինվորի դերը մեր հասարակության մեջ բարձրանում է պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, սակայն մինչ պատերազմներն ու մարտերն արդյո՞ք կարևորում ենք մեր հերոսներին հավուր պատշաճի:
Սերխիո Ռամոսը Ֆլորենտինո Պերեսին պատմել է ՊՍԺ-ի կողմից հսկայական պայմանագրային առաջարկի մասին, հայտնում է El Pais-ը:
Ճապոնիայում գործազրկության մակարդակը 2020 թվականի արդյունքներով միջին հաշվով կազմել է 2,8 տոկոս, ինչը 0,5 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ: Այս վիճակագրությունը հունվարի 29-ին հրապարակել է Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը։
«Մարդ, որը դարձել է գերագույն հրամանատար, բայց զենք գործածելու որևէ ունակություն չունի, պատերազմի, պարտադիր զինծառայության հետ առնչություն չի ունեցել, ինչո՞ւ այդ մարդը չի կանչում պատերազմի բովով արդեն վաղուց անցած, թրծված փորձառու գեներալների, բարձրաստիճան սպաների, որոնք հսկայական պաշար ունեն և ճանաչում են թուրքին: Նրանց բոլորին հեռացրեց ասպարեզից, որպեսզի միանձնյա իր դավադիր նկրտումներով կարողանա պատերազմին տալ այն ավարտը, որը նախանշված է եղել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց արցախյան երեք պատերազմների վավերագիր, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը:
«Դեժավյու» տելեգրամ ալիքի տեղեկացմամբ`թվով 5 հայ ռազմագերիներին ադրբեջանցիները փոխանակել են Անար Գիասի Մամեդովի հետ, ով իր պատիժը 2020 թվականի մարտի 14-ից կրում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 329-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական սահմանի ապօրինի հատում հոդվածով:
Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանի ընտանիքին՝ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ։
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հենքի վրա իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է՝ դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն: Նոր համակարգով նախատեսվում է կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակում, ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին, ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում:
Դեղերի եվրոպական գործակալությունը օրերս ունեցած կասկածներից հետո թույլատրել է Oxford/AstraZeneca-ի՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութի օգտագործումը՝ մեծահասակների բոլոր տարիքային խմբերում:
Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակողը գումար կստանա՝ նոր պատվաստանյութ ստեղծելու համար:
«Մեկ՝ միանվագ գումարներ էին տալիս, մեկ՝ կոմունալ վճարները վճարելու համար փող բաժանում։ Կառավարությունը 20-ից ավելի միջոցառում է գործարկել և տնտեսություն ներարկել 300 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տնտեսության մեջ որևէ խնդիր չեն լուծել, այդ գումարը, բառիս բուն իմաստով, փոշիացվել է, որովհետև Կառավարությունը պատկերացում չի ունեցել՝ ինչ խնդիր պետք է լուծի, ինչ է՝ կարծում էր, որ ընտանիքը 68 հազար դրամով կարողանալու է իր գնողունակությունը մեծացնե՞լ։ Նշեմ, որ Կառավարությունը մինչև կորոնավիրուսն արդեն 270 միլիարդ դրամի պարտք էր կուտակել»։
ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ հարբած վիճակում:
Եթե նախկինում նման տեխնոլոգիաները հիմնականում օգտագործվում էին զվարճանքի ոլորտում, ապա այժմ բժշկության, կրթության և արտադրության ոլորտում վիրտուալ և լրացված իրականության անհրաժեշտություն կա: VR-ն օգտագործվում է, օրինակ, աշխատողներին վերապատրաստելու համար: Իսկ վիրտուալ իրականության համակարգեր օգտագործող բժիշկներին սովորեցնում են աշխատել COVID-19-ով պացիենտների հետ։ Ինչպես նաև VR տեխնոլոգիաները փոխում են հիվանդների վերականգնման մոտեցումները, օրինակ՝ վերականգնումն ինսուլտից կամ վնասվածքից հետո:
Corvus բջջային հավելվածի հիմնադիրներն են Էմմա Վանեցյանը և Թամարա Բուդումյանը։ Աղջիկները նշում են, որ Corvus-ի առաքելությունն է՝ օգնել մարդկանց սովորել ժեստերի լեզուն, հեշտացնել խուլ մարդկանց հաղորդակցման խնդիրը, քանի որ շփման խոչընդոտը պետք է վերանա։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Վերջին տարիներին հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության ոլորտում, ստեղծվում է տվյալների մեծ բազա, որն ընդունված է անվանել Big Data։ Աշակերտների, ուսուցիչների, շենքային պայմանների մասին տվյալները հավաքագրվում են մեկ բազայում, որն էլ կարող է օգտագործվել մշտադիտարկման, հետազոտությունների, կառավարման նպատակներով։ Սա, իհարկե, լավ է, քանի որ հնարավորություն է տալիս որոշումներ կայացնելիս ունենալ նաև թվեր։
Հունվարի 30-ին, ժամը 15։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գիրաթաղ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Միջլիբիական բանակցությունների նոր փուլը Ժնեւում կանցկացվի փետրվարի 1-ից մինչեւ 5-ը. կողմերը կքննարկեն նախագահական կազմի ստեղծումը եւ վարչապետի թեկնածությունը:
Հայտնի բլոգեր Ջոն Պրոսերը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, նշել է, որ այս տարի Apple սմարթֆոններում կհայտնվեն 1 ՏԲ ներքին հիշողություն ունեցող տարբերակներ: Բայց միայն 13 Pro և 13 Pro Max մոդելներում սովորական iPhone 13-ը, կարծես, ունի ընդամենը 512 ԳԲ կամ նույնիսկ 256 ԳԲ:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ:
Ռուսական արվեստի թանգարանը 2021-ին արվեստասերներին հետաքրքիր անակնկալներ կմատուցի. թանգարանը հանդես կգա կրթական մի շարք ծրագրերով, ցուցահանդեսներ կկազմակերպի Երևանում, վարպետության դասեր մարզերում, կմասնակցի Ռուսաստանում, Լեհաստանում կայանալիք միջազգային ցուցահանդեսների:
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոստովանել է, որ կցանկանար խաղալ Լիոնել Մեսսիի հետ նույն ակումբում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրմափին կարող են ստիպել լքել Ֆլորիդայի առանձնատունը, քանի որ այն գրանցված չէ որպես բնակելի տուն:
Փարաքար գյուղում 2018 թվականից սկսած՝ պարբերաբար գողություններ էին կատարվում։ Թիրախում գյուղի խորդանոցները, նկուղներն ու ավտոտնակներն էին։
Եթե խիստ մոտենանք՝ մենք ժողովուրդ չենք: Վերջին իրադարձությունները՝ սկսած կորոնավիրուսից, վերջացրած պատերազմով դա են մատնանշում: Անցյալ տարի դեկտեմբերին, երբ պաշտոնական սգի երթի ժամանակ զանգվածաբար սրբապղծվեց Եռաբլուրը, որի համար մենք դեռ ի վերուստ դաժանորեն պատժվելու ենք, եթե մենք ժողովուրդ լինեինք, ժողովուրդը նախ թույլ չէր տա նման սրբապղծություն, իսկ եթե առանձին դեպքեր անգամ լինեին, այդ սրբապիղծները ժողովրդի մեջ դառնալու էին persona non grata:
Սյունիքում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից՝ հայկական շահեկան դիրքերն Ադրբեջանին հանձնելուց հետո, տարբեր կարծիքներ հնչեցին, որ Ադրբեջանը հաջորդը քայլով ձգտելու է հասնել Տիգրանաշեն գյուղին, որպեսզի ամբողջովին Հայաստանը հայտնվի շրջափակման մեջ։
«Եկել է ժամանակը, որ պատմեմ, թե ինչ եմ տեսել իմ աչքերով, այն դավաճանությունների մասին, թե ինչպես ենք նվիրել մեր սուրբ հողերը՝ Քարին տակը, Շուշին: Ես ուզում էի, որ մեր ազգը մի քիչ ուշքի գա այս ամենից հետո, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ադրբեջանում, ուր են տանում մեզ, որ Հայաստանի կառավարությունն ուզում է եղբայրանալ թուրքերի հետ, իսկ Ալիևն ասում է, թե Հայաստանի հողերը իրենց պատմական հողերն են: Փաստորեն, ուզում է Հայաստանն էլ խլել մեզանից, իսկ Էրդողանն ուզում է Էնվեր փաշայի գործը տանել մինչև վերջ, ես չկարողացա դիմանալ, արդեն պետք է պայթեի, դրա համար որոշեցի կիսվել իմ ազգի հետ»: