Բաժիններ՝

Թրամփը Ֆլորիդայում գրասենյակ է բացել է, որը կզբաղվի նրա՝ որպես նախկին նախագահի գործերով

Դոնլադ Թրամփն ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում բացել է գրասենյակ, որը կզբաղվի նրա՝ որպես ԱՄՆ-ի նախկին նախագահի գործունեությամբ: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետականի շտաբի հայտարարությունը։ Տարածված տվյալների համաձայն՝ նախին նախագահի գրասենյակը կստանձնի Թրամփի անունով ստացվող նամակաների տեսակավորման պարտականությունը, ինչպես նաեւ կզբաղվի նրա հրապարակային ելույթների կազմակերպմամբ եւ հայտարարություններ կազմելով:

Բացի դրանից, նշված է փաստաթղթում, Փալմ բիչի օկրուգում (Ֆլորիդայի նահանգ) գտնվող կենտրոնակայանով կազմակերպությունն «ի շահ Միացյալ Նահանգների առաջ կտանի Թրամփի վարչակազմի առաջարած հարցերը» քարոզչության եւ հասարակական ակտիվիզմի միջոցով: Հունվարի 24-ին նախկին նախագահի նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլլերը CNN հեռուստաընկերությանը հայտարարել է, որ Թրամփը հրաժարվել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու պլաններից: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նախկն ղեկավարը նպատակ է հետապնդում 2022 թվականին «հանրապետականներին վերադարձնելու (ԱՄՆ-ի Կոնգրեսի) Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը»:

Ընդհանուր ընտրությունների արդյունքներով, որոնք կայացան 2020 թվականի նոյեմբերին, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն ստացավ Կոնգրեսի երկու պալատներում: թերթը եւ մի շարք այլ զանգվածային լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, թե Թրամփը վերջին օրերին իբր իր համախոհների հետ քննարկել է նոր քաղաքական կուսակցության սեղծման հնարավորությունը: Ենթադրաբար, նա ցանկացել է այդ միավորումն անվանել Հայերենասիրական կուսակցություն: Միեւնույն ժամանակ CNN-ն ընդգծում է, որ Թրամփի խորհրդականները լուրջ չեն համարել երրորդ քաղաքական ուժի ստեղծման՝ նրա պլանները: Politico թերթը պնդել է, որ Թրամփն իր շրջապատի մեջ մտնող մարդկանց ասել է 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս