Բաժիններ՝

ՌԴ-ում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով 18 241 վարակված. դա նվազագույնն է հոկտեմբերի 31-ից ի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 18 241-ով, դա նավազգույնն է հոկտեմբերի 31-ից ի վեր: Ախահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 756 931-ի, հունվարի 26-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։ Արդեն ութ օր է, ինչ, շտաբի տվյալների համաձայն՝ նոր հիվանդացածների ցուցանիշները չեն գերազանցում 22 հազարը:

Հարաբերական արտահայտությամբ կազմում է 0,49 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 511 888 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 23 798-ով՝ մինչեւ 3 174 561: Շտաբի տվյալներով՝ երկրում արդեն ապաքինվել է համավարակի սկզբից ի վեր բոլոր վարակվածների 84,5 տոկոսը: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 564-ով՝ մեկ օր առաջվա 456-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել է 70 482 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1,88 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս