Պեկինում հայտնաբերվել է COVID-19-ի բրիտանական հիմնամանրէի առաջին դեպքը:
Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնող Ջոզեֆ Բայդենը պաշտոնակալությունից անմիջապես հետո կկարգադրի դադարեցնել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 73 մարդու ներում շնորհելու եւ եւս 70-ի համար պատիժը մեղմացնելու մասին:
Աննա Կարապետյանի խոսքով՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները մեկ նպատակ են հետապնդում՝ արագացնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնումը. «Այդ ամենը ներկայացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների վերականգնման համատեքստում, և ՀՀ իշխանությունը փորձում է դրանով հասարակությանը հերթական անգամ կեղծ թեզերով մոլորեցնելով, մանիպուլացնելով՝ ցույց տալ, թե իբր՝ տեսեք, այս գործընթացը մեզ համար նույնպես դրական է: Այնինչ, դա ընդամենը Ադրբեջանի նպատակների կատարում է»:
Արդեն 1 տարի 4 ամիս է անցել Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, որի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ անգիտակից վիճակում: 168.am-ը սպայի եղբորից ՝ Կարեն Մխիթարյանից, հետաքրքրվեց՝ կա՞ դրական տեղաշարժ առողջական վիճակում, թե՞ ոչ:
Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի նոր 38 հազար 905 դեպք է հաստատվել՝ սահմանելով դեպքերի թվի նոր հակառեկորդ:
Հայաստանում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 12.2% և 23.0%-ով, իսկ հունվար-դեկտեմբերին 2019թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 16.7% և 20.5%-ով։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակեց գերիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը:
Ընտրված նախագահ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները:
«Մարդիկ շենքից դուրս են եկել, մեկը՝ վարձով, մեկը՝ բարեկամի տանը, ներկա պահին մեծահասակներ ունենք, որ ուրիշի նկուղում են ապրում, բայց ահավոր վթարային է, տանիք չկա: Մենք մի փոքր վերանորոգեցինք մեր բնակարանը, որովհետև ճար չունենք գնալու, 10 հոգի ենք: Մնացած ժողովուրդն այստեղ չեն, սաղ բաժանվել են՝ այս կողմ այն կողմ: Ընդհանուր 16-18 բնակարան էր, բայց ապրում էին 14-15 ընտանիք, այս պահին շենքում 3 ընտանիք ենք ապրում՝ խոնավ, տան պատերը պոկվում է: Այդ տարեց մարդիկ էլ, որ ուրիշի տանն են ապրում, ոչ մի վեշ չունեն, իրենց բնակարանն ամբողջությամբ այրվել է, խեղճերը տուն էին ման գալիս, որ գնային, չգտան»,- պատմեց շենքի բնակիչը:
«Աբսուրդ է, որ լիցենզիայի գումարները մինչև հիմա պահել են, հատկապես, որ ոլորտում գերիշխող ընկերությունը Yandex-ն է, որը հայտարարում է, թե տաքսի չէ, միջնորդ կազմակերպություն է, և հարկ չեն վճարում: Իր պատվերների 5 տոկոսն է վճարում՝ որպես շրջանառության հարկ: Ասենք՝ 800 դրամի պատվերի 5 տոկոսն է մուծում՝ 40 դրամ: Դա անարդարություն է: Մյուս վարորդներն ամիսը մուծում են 12.000 դրամ, տաքսի սերվիսները՝ 30.000: Այս ո՞ր 4-րդ հանրապետության մասին են խոսում՝ լավ կլինի՝ բիզնես, բանկային ոլորտում զրոյացնեն մարդկանց պարտքերը»:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ատլետիկին» պարտվելուց հետո (2:3) խնդիրներ ունեցավ իր մեկնաբանության համար:
Արգենտինայի իշխանությունները հավանություն են տվել 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ ամսից ավել սպասում եմ, թե ՀՀ իրավասու կառույցներից որ մեկը կհիշեցնի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին՝ խորհրդային հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից:
«Կա նաև ապացույց, որ Միքայել Մինասյանը ներկայացրեց, և այդ հերքելը կամ հաստատելը քրեական դատավարության փուլում շատ արագ կատարվող գործողություն է: Արարատ Միրզոյանի և որևէ մեկի հայտարարությունները գրոշի արժեք չունեն: Պետք է քրեական գործ հարուցվի՝ ձեռագրաբանական համապատասխան փորձաքննությամբ, և փաստը միանգամայն ու վերջնական պարզաբանվի»,- ասաց Ամրամ Մակինյանը:
«Երբ դու վավերական ահաբեկիչներին վերադարձնում ես և մեզ խաբում ես մեկ ամբողջ շաբաթ «բոլորը՝ բոլորի դիմաց» արտահայտություններով, ուրեմն դու չես կարողանում, ապիկար ես: Ես դեռ չեմ գնում դեպի դավաճանության վարկածը, որովհետև դրա համար իրեղեն ապացույցներ են պետք, բայց դավաճանությունը, վստահ եմ, եղել է, որովհետև այնպիսի անհեթեթ իրավիճակներ են եղել»,- ասաց Ավետիքյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա երիտասարդի կողմից առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Էդ ո՞ր ժողովրդին եք ներկայացնում, որի արժանապատվությունը մնաց օկուպացված Շուշիում, թե՞ Հադրութում». Արման Աբովյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Շաբաթներ առաջ դուք ինքներդ ձեզ հարց տվեցիք` ասելով, որ դուք պատասխանատուն եք, բայց արդյո՞ք դուք մեղավորն եք: Այո՛, դո՛ւք մեղավոր եք, դո՛ւք մեղավոր եք, որ Հայաստանը և Արցախը տարաք երաշխավորված պարտության»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հացուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։
Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության կորստով, կասկածի տակ է դրված Հայաստանի սուվերեն գոյությունը և արժեզրկված է նրա աշխարհաքաղաքական կշիռը: Զրկվելով իր անվտանգության պատվարից` Հայաստանը այժմ հանձնված է բախտի քմահաճույքին, և դավադրված է այն ձեռքը, որը վարում էր «Հայաստանի Հանրապետություն» կոչվող նավը: 2018թ.-ի ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը իր ելույթում ուղղակիորեն հնչեցրեց հետևյալը. «Ասեմ միայն, որ անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է… Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ… Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել»։
Փաշինյանը չպատասխանեց հարցին՝ հիմա Արցախն իր համար Հայաստա՞ն է, թե՞ ոչ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բելգիահայ դաշնակահար Աշոտ Խաչատրյանի հետ երաժշտասերներին կներկայացնի Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 և Սիմֆոնիա թիվ 2 ստեղծագործությունները:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱՅԲ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «ABBYY» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում նշել է՝ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:
«Տղաս մանկապարտեզ չի գնում, 5 տարեկանից են տանում այստեղ, քոլեջի նման տեղ է: Որ գոնե մանկապարտեզ տանեի, կաշխատեի խանութում, կամ գոմում: Խանութին էլ 8000 դրամ եմ պարտք, չեմ կարողանում էլ ոչ մի բան վերցնել, ծայրահեղ վիճակ է»,- եզրափակեց նա:
Ռուսաստանում կորոնավիուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 21 152-ով. դա նվազագույնն է նոյեմբերի 18-ից ի վեր: