Ոստիկանության Վաղարշապատի բաժանի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, բաժին են ներկայացրել Գրիբոյեդով գյուղի 63-ամյա մի բնակչի:
Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ:
«Քրիստոսի ծննդյան խորհուրդը շատ խորն է. մարդու փրկագործության սկիզբը հենց Բեթղեհեմի քարայրից սկսվեց և վերջացավ խաչի վրա: Այսինքն՝ պետք է Բարձրյալն Աստված մարմնանար, մարդկային կերպարանքով հայտնվեր երկրի վրա, որպեսզի մարդը կարողանար բարձրանալ երկինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:
Տարեմուտի վերջին և տարեսկզբի առաջին օրերը քրիստոնյայի համար անցնում են լուռ՝ աղոթքի ու պահքի մեջ։ Այժմ գտնվում ենք հենց այդ փուլում՝ պահելով Սուրբ Ծննդյան պահքը, որին հաջորդելու է Սուրբ Ծննդյան Ավետիսը։
Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորվել է 16 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի համերգ՝ ձայնագրված հատուկ Ամերիկայի հայկական թանգարանի համար:
Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ կորոնավիրուսի համավարակը հագեցած աշխարհին ստիպեց դուրս գալ հարմարավետության շրջանակից:
«Երկու օր առաջ գազի տեսուչն եկավ, ասաց, որ զգուշացնում է՝ պետք է վճարումներ կատարենք մինչև հունվարի 20-ը, եթե՝ ոչ, կանջատեն գազը։ Բնականաբար, նույնը կլինի նաև լույսի դեպքում։ Դեկտեմբեր ամսին սպառված էլէներգիայի համար պետք է վճարեմ 28․000, իսկ գազի համար՝ 65․000 դրամ։ Չգիտեմ, թե որտեղից եմ գումար հայթայթելու, որ վճարեմ։ Այս ընթացքում ժենգյալով հաց էի պատրաստում, տալիս խանութներին, բայց դեկտեմբերի 30-ին եմ վերջին անգամ տվել, այնքան էլ չի վաճառվել»։
Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։
Հունվարի 5-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
«Անընդհատ փորձում են ԽՍՀՄ սահմանից առաջ դիրքավորվել, քանի որ իրենց GPS համակարգը մոտ 500-600 մետր տարբերություն է տալիս իրական սահմանների հետ, իրենք փորձում են ամեն գնով այդ հատվածները հատել, բայց քանի որ, կոնկրետ մեր սահմանի մասով ասեմ, նախկին Խորհրդային Միության սահմանազատող սյուները մինչև այս պահը կան, դա որպես ապացույց՝ կարողանում ենք որոշակիորեն օգտագործել: Հրամանատարները պետք է շատ ուշադիր լինեն, քանի որ ես կամ մյուսները չենք կարող ամեն վայրկյան ամեն սահմանին լինել: Պետք է շատ ուշադիր լինեն, որ այդ սյուները չանցնեն նրանք, որովետև ամեն գնով փորձում են անցնել»,- ասաց Ղազարյանը:
Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, որը ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, և որով փորձ է արվում ինչ-որ ձևով լցնել պետական բյուջեի ճեղքը, իշխանությունները «չեն մոռացել» նաև գյուղատնտեսության ոլորտը՝ այն ոլորտը, որին սպասարկող նախարարությունը փակվեց հենց այս իշխանության օրոք:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկների արտագնա ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերի բնակիչներին:
«Էլ ի՞նչ ՀԷԿ, այն այլևս չկա, քանդել ենք, այսինքն՝ թշնամու տարածքում մնացած ՀԷԿ-ի մի մասը՝ խողովակաշարը, էլեկտրագծերը, բոլորը քանդել-հանել ենք։ Եթե հնարավորություն ունենանք՝ իր նախկին տարածքից մի քիչ վերև կկառուցենք, եթե, իհարկե, այդ տարածքը մեզ տրամադրեն։ Թշնամին այդ տարածքն էլ վերցրեց իր հսկողության տակ։ Թշնամին կոնկրետ ասում է՝ այստեղից դուրս եկեք, սա մեր հողն է»,- նշեց Մարատ Հովհաննիսյանը։
Կատալոնական «Բարսելոնա»-ի մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի շտապօգնությանը իշխանությունները հորդորել են սահմանափակել հիվանդներին հավելյալ թթվածնի տրամադրումը այն խնայելու նպատակով, ինչպես նաև խուսափել հիվանդանոցներ տեղափոխել այն հիվանդներին, որոնք չեն կարող ապաքինվել:
ՀՀ Զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը գտնում է, որ պատերազմի ընթացքում զոհերի, վիրավորների թիվը պետք է դիտարկել որպես պետական գաղտնիք և արգելել դրանց հրապարակումը՝ ելնելով երկրի անվտանգությունից: Այսինքն՝ կեղծել, թաքցնել հասարակությունից իրականությունը, կամ՝ մանիպուլյացնել իրենց հարմար նպատակներով և ձևերով։
NEWS.am–ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունը մոտ 250 մլն դրամ է ծախսել ԱՄՆ–ից դատագենետիկական նույնականացման հետազոտությունների նոր հոսքագիծ ձեռք բերելու համար։
Եվրոպական դատարանը հունվարի 4-ին բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։
Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողների բուժման կարգը։
Քանի դեռ ՀՀ֊ում իշխում է թուրքը, Ադրբեջանին հանձնվող հայկական գյուղերը ոչ հայկական անվանելու վերաբերյալ թեզերի շրջանառությունը ողջունվում է նրա կողմից կամ նույնիսկ վարձատրվում։ Ինչքան շատ, այնքան լավ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով շրջանառվող թեզին, որ Ադրբեջանին հանձնվող գյուղերը հայկական չեն։
Դեռևս 2020թ. դեկտեմբերի 3-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել էր «Beeline» բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանը, հայտարարել է, թե ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական գաղտնիք է։
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն։
Անժելա ԷԼիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թանկացումները, իհարկե, բոլորիս խնդիրն են։ Շղթայական ռեակցիայա՝ էլէներգիան, գազը, դոլարը բերելու են տարրական ապրանքների ու ծառայությունների թանկացմանը։ Ու շատ դեպքերում դա արդեն տեսանելի է։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ:
«Մեզ պետք է 1 վայրկյան շուտ իմանանք Բաքվի բերդի երեխեքի մասին, լիքը գերիներ ունենք»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածների հարազատներից Ռոման Գևորգյանը: