1923թ. [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհեստականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին (այս հարցին այլ՝ առանձին անդրադարձ է պետք):
Պարզվում է՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 4 օր առանց ձևակերպելու գտնվել է արձակուրդում, որի համար ստացել է աշխատավարձ և «ահռելի» վնաս պատճառել պետությանը։ Այո՛, այո՛՝ 4 օր ու «ահռելի վնաս»…
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա «հոգեդարձի» հարցազրույցում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իր հայտնի «նոր պատերազմ՝ նորտարածքներ» բանաձևին, և տվել մոտավորապես հետևյալ բացատրությունը – «դե բան էր՝ ասել եմ, էլի. ի՞նչ եք կախվել էդ խոսքերից»։
Հունվարի 25-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա Ժենյա Պետրոսյանին, որը մահացել է:
Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները:
Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ (1000 անգամ ասել եմ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իմբակցությունում այս օրերին իսկական իրարանցում է: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում պատրաստվում է լքել իրենց:
Հունվարի 26-ին, ժամը 02։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայաստան» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը: Վերջին տարիներին Թուրքիան տասն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ 5 մլրդ դոլարից հասցնելով 50 մլրդի, սակայն արցախյան պատերազմի ֆոնին թուրքական լիրայի անկումը վերջինիս ստիպում է այդ հարցում որոշ վերանայումներ անել:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումն էր:
Հունվարի 26-ին, ժամը 03։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է գրեթե ողջ կազմով։
Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Հրապարակ» թեչթը գրում է․ «Երևանի պետական համալսարանը Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո դեռ ռեկտոր չունի: Այս հարցը չի հաջողվում լուծել, քանի որ հոգաբարձուների խորհուրդը չի համաձայնում իշխանական թեկնածուներին ընտրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականը Հայաստանի համար ծանր տարի ստացվեց. մարտից Հայաստանն ու աշխարհը փոթորկեց կորոնավիրուսը, իսկ սեպտեմբերից էլ խնդիրներ առաջացրեց 44-օրյա պատերազմը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. երեկ Բաքվում այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Նախօրեին էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ Տպավորություն է, թե սրանով Մակունցին թոշակի են ուղարկում ԱՄՆ, քանի որ վերջինս դիվանագիտական աշխատանքի համապատասխան գիտելիքներ և փորձ չունի, իսկ նրա կողմից հիշատակվող խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։
Այսօր ընդդիմության հարթակում կանգնածները, պայքարի առաջնորդներն այլ կարգավիճակի մարդիկ են: «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավասարակշիռ, գործի մարդ է, նա չի կարող դուրս գալ և ղժղժալով հայհոյել իշխանությանը, չի կարող լաչառություն անել հրապարակի հարթակում, չի կարող պոպուլիստական ելույթներ ունենալ և ոսկե սարեր խոստանալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «2019 թվականին «Քաղպայմանագիր» կուսակցությունը փակեց իր տարածքային կազմակերպությունները՝ թողնելով մեկը։ ՔՊ կարկառուն անդամ Վահագն Հովակիմյանը մեր թերթի հետ զրույցում չէր թաքցրել, որ «ծախսերն» են պատճառը, իշխող ուժն ընտրություններից հետո նպատակահարմար էր գտել հրաժարվել ավելորդ ծախսերից։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ–ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ եւ ԱԳՆ–ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։
Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գոծում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ եւ ստանալ դրա արդյունավետությունը:
Ի՞նչ չափանիշով է որոշվում որևէ անձի «նախկինը», երբ մի կողմից՝ «ամենանախկին»՝ լևոնտերպետրոսյանականներով լցնում ես պետական համակարգը, մյուս կողմից՝ սրտի «ներկա» են դառնում գոնե վերջին 10-15 տարում պաշտոնավարած, ապա Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած անձինք: Այնպես որ, հանրության մեջ նախկինների նկատմամբ ներմուծվող «ֆոբիան» կեղծ օրակարգ է՝ միտված Նիկոլի իշխանավարումը երկարաձգելուն։ Վերջինս շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» երբեմն հատում են բանականության սահմանները։ Հունվարի 4-ին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանին Հարությունյանը հիմա փորձում է Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել։ Թեկնածությունն արդեն ներկայացվել է ԱԺ պատկան հանձնաժողովին, առաջիկա օրերին հանձնաժողովը նիստ կհրավիրի եւ կքննարկի ՀՊ նախագահի հարցը։
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներից մեկը Հայաստան ժամանած մի հետախուզվողից փող է հափշտակել։
Ավստրալիայի կառավարությունը 1 միլիարդ ավստրալական դոլար (770 միլիոն դոլար) կծախսի նոր ռազմածովային սպառազինության, ներառյալ մեծ հեռահարության հրթիռների եւ տոպեդների մշակման համար: