Բաժիններ՝

Բարդ խմբում ենք հայտնվել, բայց ներուժ ունենք. Մելիքբեկյանը` ֆուտզալի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի ազգային ընտրանուն, որն այս օրերին նախապատրատսվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին:

«Ամեն տարի մենք ցանկանում ենք, որ ֆուտզալի հավաքականը տարին սկսի դրական առումով: Եվ դրանից հետո մեր բոլոր մյուս հավաքականները շարունակեն հաջողությունը»,-Մելիքբեկյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` ֆուտզալի հավաքականը հասել է մի փուլի, որ պայքարում է եվրոպական ուժեղ ընտրանինների հետ: «Հասկանում ենք, թե որքան բարդ խմբում ենք հայտնվել: Բայց հասկանում ենք նաև, որ ունենք այն ներուժը, որ մեզ կօգնի պայքարել: եր առջև խնդիր է դրված վաստակել Եվրոպայի առաջնության ուղեգիր, բայց կարևոր խնդիր է նաև նվիրվածությունը: Ֆուտզալի հավաքականը մեզ համար օրինակելի է»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք է է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլում ընտրանին նախ հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, ապա փետրվարի 3-ին Երևանում կհյուրընկալի Ֆրանսիայի հավաքականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս