ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի երեք քաղաքացիների մեղադրանք են առաջադրել համակարգչային համակարգերը «կոտրելու» գործողության մեջ՝ նպատակ ունենալով տեղեկություններ գողանալ ամերիկյան օդատիեզերական եւ արբանյակային տեխնոլոգիաների վերաբերյալ:
Ոչ, այդ կարծիքը չեմ կիսում, առհասարակ չհասկացա՝ ո՞րն էր փաստարկը, ելնելով ի՞նչ քվեարկությունից, դրակա՞ն։ Այսիքնն՝ Ազգային ժողովը պետք է ընտրի Սահմանադրական դատարանի դատավոր։ Ստացվում է, որ ԱԺ-ն միակ ձևը, որն ունի, իր քիմքին ոչ հաճելի դատավոր ընտրել, դա դատավոր չընտրելն է։ Այսինքն, երբ մենք ընտրում նք, ասում են՝ այ, որ ընտրեցիք, ուրեմն՝ ձեր քիմքին հաճելի էր։ Քննադատության չի դիմանում այդ արգումենտը, ներողություն եմ խնդրում, բայց ավելի բովանդակային չեմ կարող պատասխանել։ Դա այդպես չէ, որովհետև ընդամենը քվեարկել ենք կողմ, հավանություն ենք տվել թեկնածուներին, բացատրել ենք մեր որոշման պատճառները։
Հայաստանում երեկ կարևոր բան կատարվեց, որի նշանակությունը դեռևս քչերն են ֆիքսել։ Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց։ Թվում է՝ ոչ մի ցնցող բան, ի՞նչ է պատահել։ Սակայն գրառման թիրախն այս պարագայում ֆեյսբուքյան հայ համայնքը չէր։ Համայնքն այս պարագայում օգտագործվեց Փաշինյանի կողմից որպես պաշտպանություն՝ իր իսկ ենթականերից։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։
Արայիկ Հարությունյանի համառության և օրենքի միտումնավոր խախտումների արդյունքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն իր վարչական լծակը կիրառելով սեպտեմբերի 22-ի առավոտյան որոշ խմբով հուսահատ երթ է կազմակերպում Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ և հրահանգ է տվել դեկաններին ու ամբիոնի վարիչներին «մարդ ապահովել»:
Մասնավոր սեկտորը փորձում է լիբանանահայերի համար աշխատատեղերի հարց լուծել, բայց պարզվում է, որ լիբանանյան ծանր կացությունից Հայաստան եկող և աշխատելու առաջարկ ստացած լիբանանահայը, որը չունի ՀՀ քաղաքացիություն, ծանր բյուրոկրատիայի միջով պիտի անցնի համապատասխան իրավունք ստանալու համար:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․
«Մարդ կա՝ Բելառուսով փորձել է գնալ ՌԴ, դեպորտ են արել». ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացի
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր համալրում ունի կազմում:
Երեկ Սահմանադրական դատարանում (ՍԴ) ընթացող այդ և այլ գործընթացների վերաբերյալ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ նշել էին, որ «չնայած այն հանգամանքին, որ հարցը ներառված է եղել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Սամվել Առաքելյանը 2020 թվականի օգոստոսի 31-ին Ազգային ժողովի 26 պատգամավորներին հղել է Ա/0821-2020 գրությունը՝ նրանց կողմից 2020 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված թիվ 3-148 դիմումի հետ՝ եռօրյա ժամկետում դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»:
Համաշխարհային քաղաքական պատմությունը վկայում է մի աքսիոմատիկ ճշմարտություն՝ հասարակական ատելությունը միապետություններ է կործանել, կայսրություններ փլուզել, բռնապետություններ տապալել, գաղութներ ազատագրել, անկախություն հաստատել։ Փաստեր՝ որքան կուզեք:
Sնացքը, որն իսպանական Վալիադոլիդից ընթանում էր Մադրիդ, դուրս է եկել ռելսերից:
Երեք երեխաների մայր 26-ամյա Մարիամ Հովհաննիսյանն օգնության կարիք ունի: Ասում է՝ երեխաներն անչափահաս են, ամուսնու առողջական խնդիրներն են գլուխ բարձրացրել, չեն կարողանում հոգալ սննդի, հագուստի և տան վարձի հոգսերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում:
Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը:
Այսօր «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։
Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ:
Թե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը սխալ՝ իր, իր թիմի և այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է:
Վանաձորում հոկտեմբերի 5-ից մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե նա տեղեկություններ տրամադրի Դեմոկրատական կուսակցության վրա կիբեռգրոհի մասին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաբանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Պարոն վարչապետ, մեր դուխը ինչի՞ եք կոտրել». ցուցարար
Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 182 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին կապված է Աջարաիայի հետ, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ Մասնավորապես, 182 նոր դեպքերից 129-ը կապված է Աջարիայի հետ. 114-ը վերաբերում է Բաթումին, 11-ը՝ Քոբուլեթին, երեքը՝ Կեդային, մեկը՝ Շուախեւին: Ինչ վերաբերում է մնացած տարածաշրջաններին, ապա Թբիլիսիում հայտնաբերվել է […]
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:
Հատկապես Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների ընտրությունից հետո իշխանությանն ուղղված քննադատությունը բազմապատիկ ավելացավ ոչ միայն ու ոչ այնքան՝ հակաիշխանական ուժերի, որքան իշխանությանը ջերմեռանդորեն պաշտպանող քաղաքական ու քաղաքացիական խմբերի կողմից։ Բայց ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն այսբերգի սոսկ երևացող մասն է, զուգահեռաբար երկրում ընթանում են բազմաթիվ խորքային գործընթացներ, որոնք ամեն օրվա հետ ավելացնում են իշխանությանն ուղղված քննադատությունն ու դժգոհության չափաբաժինը։
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է իր պրոդուկտների շարքը և հաճախորդներին առաջարկում է վերաֆինանսավորման նոր ծրագիր` այլ բանկերից և վարկային կազմակերպություններից անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի գնման նպատակով:
Ապազգային խմբակ-իշխանության առաջնորդի այսօրվա խոհափիլիսոփայական մտորումները ճիշտ և սխալ քայլերի մասին, ընդամենը իրականն ու երևակայականը իրար խառնած ինքնաարդարացման փորձ է, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ոչ ավելին:
«Որևէ պետական մարմնի աշխատող, պատգամավոր, նախարար մեկ անգամ չի այցելել Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք, Սարավան, որ հասկանա թե էս համայնքներում իրական իրավիճակը ոնց ա։ Պետք է գան, խոսենք։ Մենք հրավիրում ենք իրենց․ թող գան խոսեն մարդկանց հետ, տեսնեն՝ մարդիկ ինչով են ապրում, ինչ խնդիրներ ունեն։ Եվ, առհասարակ՝ ինչ է կատարվում այս համայնքում»։
Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված նաեւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների նպատակով, սեպտեմբերի 18-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, արգելոց-թանգարանը փակ կլինի։