
«Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեմ կարողացել անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:
Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ «Միշտ կլինեմ քո կողքին»:
Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո»:
https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/785702505555641