Բաժիններ՝

Գումարի բացակայության պատճառով ամուսնուս չենք կարողանում հիվանդանոց տանել, աչքերի տակի սևությունն ավելի է ընդգծվել՝ երիկամների հիվանդության պատճառով

Երեք երեխաների մայր 26-ամյա  Մարիամ Հովհաննիսյանն օգնության կարիք ունի: Ասում է՝ երեխաներն անչափահաս են, ամուսնու առողջական խնդիրներն են գլուխ բարձրացրել, չեն կարողանում հոգալ սննդի, հագուստի և տան վարձի հոգսերը:

«Ամուսինս տան միակ աշխատողն է, երիկամների հետ կապված խնդիր ունի, ներկա պահին պետք է տանենք բժշկի, աջ երիկամը 4 սմ իջած է, իսկ ձախը՝ լայնացած, և ելնելով այս խնդրից՝ չի կարողանում ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարել: Պատկերացրեք՝ գումարի բացակայության պատճառով չենք կարողանում հիվանդանոց տանել: Ներկա պահին անգամ տրանսպորտի գումար չունենք: Հիմա ահավոր գլխապտույտ ունի, աչքերի տակի սևությունն ավելի է ընդգծվել՝ երիկամների հիվանդության պատճառով»,- 168.am-ին ասաց Մարիամ Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ առողջական խնդիրներ ունեն նաև երեխաները:

«Մենք ապրում ենք Մասիսի Զորակ գյուղում: Ստանում ենք ընդամենը 36.000 դրամ նպաստ: 3 ամիս է՝ դիմում եմ համայնքապետարան, պատասխանում են, որ կորոնավիրուսի պատճառով գյուղի մեծամասնությունը տուժել է, տան վարձը մի տվեք, փորձեք ապրել, բայց դժվար է, էլի: Այլ տուն էլ չկա, որ կարողանանք գտնել: Մի փոքր հավաբուն կա տանը, երևի գարնանը նոր հավ փորձենք պահել»,- նշեց նա:

Ընտանիքին օգնելու համար կարող եք գումար փոխանցել ստորև ներկայացված հաշվեհամարներին՝ ՎՏԲ-Հայաստան բանկ՝ Նարեկ Հովհաննիսյանի անունով:

ՀՀ դրամ՝ 16069027276202

ԱՄՆ դոլար՝ 16069027276203

Եվրո՝ 16069027276204

Ռուբլի՝ 16069027276205

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս