Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկուշաբթի վաղ առավոտյան իրանական ՀՕՊ ուժերը Քեշմ կղզու երկնքում որսացել և ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, հայտնում է Irna-ն։
ԻՀՊԿ տվյալներով՝ անօդաչուն խոցվել է տեղական ժամանակով 02:29-ին։ Հայտարարության մեջ նշվում է, որ սարքը ոչնչացնելու համար կիրառվել է ԻՀՊԿ Օդատիեզերական ուժերի նոր, ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգ։
Կորպուսից նաև հայտնել են, որ ՀՕՊ համակարգը գործել է Իրանի պաշտպանության միասնական ազգային ցանցի կազմում։
Իրանական կողմի պնդմամբ՝ սա ընթացող հակամարտության ընթացքում ոչնչացված ամերիկյան արդեն 52-րդ MQ-9 անօդաչու սարքն է։

