Բաժիններ՝

Վենեսուելական խոշորագույն նավթի լցանավն անցել է ռուսական դրոշի ներքո

Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը: Այդ մասին ասվում է Equasis ծովային նավերի տվյալների բազայի նյութերում:

2013 թվականից նավը շահագործվել է Վենեսուելայի տարածքում՝ «Այակուչո» անվանմամբ, բայց 2020 թվականի մայիսի 1-ին վերանվանվել է «Մաքսիմ Գորկի»:

Ինչպես հետեւում է տվյալների բազայից, ընթացիկ տարվա հունիսի 1-ից լցանավը երթեւեկում է ՌԴ-ի դրոշի ներքո: Ռուսաստանի միջազգային ռեգիստրի փաստաթղթերի համաձայն, մայիսի վերջին լցանավը գրանցվել է ՌԴ-ում, իսկ նավին դասակարգելու վերաբերյալ վկայականը օգոստոսի 20-ին տվել է Ռուսաստանի նավագնացության գետային ռեգիստրը (ՌՆԳՌ):

Ինչպես հետեւում է Equasis ծովային նավերի տվյալների բազայից, Վենեսուելայի դրոշի ներքո նավի սեփականատերը եղել է գրանցված տերերից մեկը: Այժմ ՌԴ-ում սեփականատերը դարձել է առեւտրային տերը:

Ընկերության անվանումը տվյալների բազայում չի նշվել: «Մաքսիմ Գորկի» լցանավը (թիվ IMO 6159470) ներկայում խոշորագույնն է, որը շահագործվում է Ռուսաստանի տարածքում: Այն VLCC (Very Large Crude Carrier) կարգի է՝ 320,8 հազար տոննա դեդվեյթով: Ճյուղային ռեսուրսների տվյալների համաձայն, դրանից առաջ ՌԴ-ում խոշորագույն լցանավերը եղել են 300 հազար տոննա դեդվեյթով «Ումբա» եւ 309 հազար տոննա դեդվեյթով «Կոլա» լողացող նավթամբարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս