Աջարիան կրկին շարունակում է առաջատարը մնալ ախտահարվածների օրական ցուցանիշով
Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 182 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին կապված է Աջարաիայի հետ, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։
Մասնավորապես, 182 նոր դեպքերից 129-ը կապված է Աջարիայի հետ. 114-ը վերաբերում է Բաթումին, 11-ը՝ Քոբուլեթին, երեքը՝ Կեդային, մեկը՝ Շուախեւին: Ինչ վերաբերում է մնացած տարածաշրջաններին, ապա Թբիլիսիում հայտնաբերվել է 34 նոր դեպք, Իմերեթում՝ 11, Քվեմո Քարթլիում՝ չորս, Գուրիայում՝ երեք, Կախեթում՝ մեկ:
Մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է 13 հիվանդ: Տոկոսային ցուցանիշով առողջացածների քանակը կազմում է 46 տոկոս:
COVID-կենտրոններում եւ հյուրանոցներում բուժվում է 1 657 հիվանդ: Նրանցից 11-ի վիճակն օրհասական է, 75-ինը՝ ծանր:
Անմիջականորեն Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 34 հիվանդ, նրանցից մեկի վիճակն օրհասկան է, չորսինը՝ ծանր:
Էզուգբայան նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ էապես ավելացել է պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի վիճակագրությունը, նախօրյակին արվել է 13 226 թեստ, մինչդեռ նախանցյալ օրը հայտնել էին 11,1 հազարի մասին, նոր դեպքերի զգալի աճ չի դիտվում:
Էզուգբայան մեկ անգամ եւս բոլորին հորդորել է պահպանել կանոնները՝ կայուն դրությունը պահպանելու եւ այնուհետեւ արդեն ցուցանիշների նվազման հասնելու համար:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերցված դեպքերի թիվը վերջն օրն ավելացել է 182-ով:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 3 119:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 13 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 1 435 հիվանդ, մահացել՝ 19-ը:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: