Բաժիններ՝

Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակը

Սեպտեմբերի 11-ին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Արարատի մարզում. այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գեղամ Ն․-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղում գործող «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողություն են կատարել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանին Գեղամ Ն.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին ժամը 19:30-ից մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են եկեղեցու գանձանակը։

Նա հայտնել է նաև, որ եկեղեցու մուտքի դուռը և պատուհանները վնասված չեն եղել։

Գեղամ Ն.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված եկեղեցու հոգևոր հովիվն է։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930