Հրաման ստանալու դեպքում Իսրայելի բանակը պատրաստ է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ն ու ավարտել առաքելությունը. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Նրա խոսքով՝ պաղեստինցիների վերաբնակեցման ծրագիրը կիրականացվի։

Կացը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ պարտավորվել են զինաթափել ՀԱՄԱՍ-ն ու ոչնչացնել նրա թունելները։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ դա տեղի չի ունենա։ Հրաման ստանալու դեպքում Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ն ու ավարտել առաքելությունը», – հայտարարել է նախարարը։

Կացի խոսքով՝ իսրայելական բանակը կարծում է, որ Գազայի բնակչության մոտ 70%-ն արդեն լքել է տարածքը։ Նա 2025 թվականի հոկտեմբերին հայտարարված հրադադարն անվանել է նշանակալի իրադարձություն իսրայելցիների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930