ՍԴ-ն կայծակնային արագությամբ որոշեց՝ TRIPP-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին

Սահմանադրական դատարանը կայծակնային արագությամբ որոշել է, որ TRIPP-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին:

Այս մասին 168.am-ին հայտնում են Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից:

Ուշագրավն այն է, որ ՍԴ-ն սեպտեմբերի 15-ին էր սկսել քննել TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ ՍԴ-ն պետք է որոշեր՝ փաստաթղթով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը։ Գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն էր։

Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։

Կարդացեք նաև

Փաստորեն տառացիորեն ժամերի ընթացքում երկրի համար կարևորագույն նշանակության փաստաթղթի վերաբերյալ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը որոշում է կայացրել, և սա այն դեպքում, երբ օրինակ՝ այլ զգայուն գործերով տարիներով որոշում չի լինի, մի քանի անգամ էլ ժամկետ են հետաձգում, այդ թվում՝ նույն Էդգար Շաթիրյանի կողմից:

Գնդակը Ազգային ժողովի ղդաշտում է. Միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում այն պետք է ուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930