Բաժիններ՝

Իվանիշվիլին փորձում է արգելել խորհրդարանական միակ ընդդիմությանը. Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիորգի Գախարիան Գերմանիայից անգլերեն արձագանքել է իր կուսակցությունն արգելելու «Վրացական երազանք»-ի նախաձեռնությանը։ Ըստ Գախարիայի` «Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմը» խորհրդարանում «չի կարողանում հանդուրժել» ոչ մի ընդդիմադիր կուսակցության։

«Չնայած խիստ սահմանափակումներին, մենք հետևողականորեն մասնակցել ենք բոլոր ընտրություններին, որոնք համարում ենք քաղաքական փոփոխությունների միակ խաղաղ և ժողովրդավարական ուղին», — սեպտեմբերի 15-ին գրել է Գախարիան X հարթակում։

«Մեր կուսակցությունը մնում է խորհրդարանում ներկայում գործող միակ ընդդիմադիր կուսակցությունը։ Մեզ վրա հարձակվելով՝ Իվանիշվիլին փորձում է արգելել երկրի միակ գործող խորհրդարանական ընդդիմությանը:

Չնայած խորհրդարանական մեծամասնություն ունենալուն` Իվանիշվիլիի ռեժիմը չի կարողանում հանդուրժել նույնիսկ մեկ ընդդիմադիր կուսակցություն խորհրդարանում, քանի որ քննադատական ​​ձայներին հակադարձ փաստարկներ չունի», — գրել է քաղաքական գործիչը։

Նրա գնահատմամբ՝ «սա Վրաստանում պաշտոնապես ավտորիտար կառավարում հաստատելու և քաղաքական ընդդիմությանը ճնշելու Իվանիշվիլիի ռեժիմի հերթական քայլն է»։

Aliq.ge

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930