Բաժիններ՝

Դանակահարության դեպք է բացահայտվել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբի անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ ժամը 22-ի սահմաններում տղամարդը Նոյակերտ գյուղից Արարատ գյուղ տանող ճանապարհին վիճաբանել էր Նոյակերտի 36-ամյա մի բնակչի հետ և ստացել վնասվածք։

Ոստիկանները ձեռնարկեցին որոնողական և բացատրական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Բացատրական աշխատանքը տվեց արդյունք. սեպտեմբերի 17-ին Նոյակերտի 36-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն, խոստովանեց կատարածն ու ձերբակալվեց։

Արյան հետքերով հանցագործության գործիք դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930