Ժողովուրդ հասկանալի է չէ՞, որ Հայաստանի քաղաքական դաշտում «Կանդիդատ» ծածկանունով գործող օտարերկրյա գործակալը Վանեցյանը չի։
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներ, որտեղ վերջերս հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության վարակի օջախներ:
«Շուշանիկ Ներսիսյան, կյանքում մի անգամ ապրանք ռաստամոշկա արած կա՞ք». ցուցարար
Հանրային քննարկումների դաշտում, սա, իհարկե հասկանալի եւ ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետեւ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը եւ ի վերջո՝ նաեւ երկիրը, որովհետեւ որեւէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա, միշտ եւ ամենուր կարող են լինել եւ անխուսափելիորեն կլինեն դիտարկումներ, քննադատություններ, առաջարկություններ, մեկը մյուսից գեղեցիկ հիմնավորումներով եւ փաստարկումներով:
Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում չափազանց հետաքրքիր հայատարարություն արեց գեներալ գնդապետ, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ 2008 թ. մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին։ Նա նաև նշեց, որ «ԱԱԾ տեղեկություններով՝ փաստեր են գրանցվել, երբ զինվորականները, այդ թվում՝ բարձրաստիճան, քայլում են զինված խմբերով։ Նրանց թվում եղել են նաև զորամասերի հրամանատարներ։
Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ նյութը, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում, ավելին` դեռահասի մոտ չկա կուրություն:
Արցախում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին:
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր դրամ ներդրում և կարծում ենք, որ կառավարությունը պետք է առավելագույնս նպաստի դրանց ներգրավմանը և հետևողական լինի առաջացած խնդիրների լուծման գործում։ Այսպիսի ենթատեքստ ուներ հարցս ուղղված վարչապետին, որը հետագա քննարկումների առիթ դարձավ։ Նախ վարչապետը չհիշեց, որ անձամբ ներկա է գտնվել և ծանոթացել է իբրև թե հայ-իրանական արտադրության «Սայնա Արմենիա» մեքենային և քանի որ չհիշեց 2018թ. այդ իրադարձությունը, նաև չմեկնաբանեց, թե ինչո՞ւ այդ ներդրումը այդպես էլ չկայացավ։
Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են դպրոցներում պարապմունքները վերսկսելու օրը COVID-19-ի համավարակի ֆոնին:
«Իրենց ինչ պետք է՝ փոխում է, ինչքան իրեն մարդ կար՝ բերեց, դրեց պաշտոնների, այս կարանտինի ժամանակով ինքը սահմանադրություն է փոխում, դատավոր է փոխում, դատախազ է փոխում, բերում է անօրինական նստացնում է պաշտոնների, մի հատ տեսեք, ո՞ր մեկն է այդ պաշտոնին հավասար կրթություն ունեցող, ինչքան ջահել կազմ կա, բերել նստեցրել է, ոնց ուզում՝ անում է: Ինքը խի՞ խաբեց մեզ, եթե ինքը ի վիճակի չէր կառավարելու պետությունը, ինչո՞ւ է մեզ այս վիճակի մեջ դրել: Ոնց որ ընտանիքի հայրն է տիրություն անում իր ընտանիքին, նա պետք է տիրություն անի իր երկրի ժողովրդին, պետք է մտածի բոլոր այն ընտանիքների մասին, որոնք պետք է ապրեն, հաց ուտեն, գոյատևեն, ոչ թե վերջին հացն ուզենա ձեռքից վերցնի: Նա պարտավոր է, չէ՞ որ խոսք էր տալիս, ինքը մեզ հետ էր՝ « Ժողովուրդ ջան, ես ձեզ հետ եմ, Հայաստանը մենք ենք, մեր ժողովուրդն է», իսկ ո՞ւր է հիմա, պահանջում ենք՝ մեզ միանա»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 910-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում վերջինիս սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ:
Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները: Երվանդ Խունդկարյանի հայտարարության մեջ ասված է․
Գործադուլ և բողոքի ակցիա՝ մաքսատուրքերի թանկացման դեմ. ՈՒՂԻՂ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս կալանավորվել է լրագրող Թերեզա Ասատրյանը: Վերջինս մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր գումարներ շորթելու մեջ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում է ավելի քան 350 միլարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով:
Թեև վարչապետը և ԿԳՄՍ նախարարը վերջին օրերին փորձում են ներկայացնել, որ իրենք իրականացնում են բարեփոխումների քաղաքականություն, որը բախվում է “հետադիմական ռեակցիայի”, իրականությունը այն է, որ ոլորտում որևէ շոշափելի բարեփոխումներ վերջին երկու տարիների ընթացքում չկան։
Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել:
ԱԺ նիստը՝ ուղիղ
Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինը հեռացել է ակումբից: Ակումբը և ֆուտբոլիստը խզել են պայմանագիրը: Իգուայինը այսուհետ հանդես կգա ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ակումբում: Նա առաջիկայում երկու տարվա պայմանագիր կստորագրի թիմի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս հուլիսի 17-ին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը: Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:
Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ Հայ Ազգ, երեքշաբթի օրը ՀՀ Վարչական դատարան եմ ուղարկելու միանգամից երկու դիմում, որոնցով պահանջելու եմ անվավեր ճանաչել դիմակի պարտադիր կրման պահանջը առհասարակ, քանի որ այդ պահանջը առնվազն ներկայիս ձևակերպումներով հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտերին`ՀՀ մի շարք օրենքների:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տարբեր դպրոցներից ու ծնողներից դժգոհություններ է ստանում, որ առ այսօր անորոշ է աշակերտների՝ դպրոց գնալու գրաֆիկի հարցը այն դպրոցներում, որտեղ ոչ թե երկհերթի են անցել, այլ եռօրյայի: Այսինքն, երկու խմբի բաժանված դասարանների մի խումբը դասի է գնում, օրինակ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուսը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ: Սակայն այս օրերին դպրոցներում տեղեկություններ էին տարածվում, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկել է ամեն շաբաթ նշյալ հերթագայությունը փոխել:
Այս իրավիճակը փաստում է, որ իշխանության ներսում արդեն բեւեռների պայքար է սկսվում, որը հիմնահատակ քանդելու է մի քանի «փայատերեր» ունեցող այս իշխանության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։ Նրանց միջեւ պայքարը առաջիկայում թեժանալու, եւ ընդդիմությունը, մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմությունը, այլեւս անելու գործ չի ունենալու, քանի որ իշխանությունն ինքը իրեն արդեն խժռում է»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
ՊԵԿ նախագահի տեղակալ հայտնի Շուշան Ներսիսյանը՝ «նակոլկա Շուշոն», ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաաա, Քենեդիին էլ եմ ես սպանել: Ուրի՞շ »։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 887.5 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 76.5 %-ը։