ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մարդկանց ոստիկանության և այլ պետական մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու վերաբերյալ ստացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում պարտադիր ստուգման առարկա դարձնելու, բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու, իսկ բավարար ապացույցների ձեռքբերման պայմաններում նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությունը:
RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 431-ի:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը:
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի իշխանություններն Ալիևին պատասխանելու չունե՞ն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծանոթացել է ամերիկացի հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի «Ցասում» (Rage) գրքին եւ այն խիստ ձանձրալի է որակել։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 56-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:
Որկրամոլությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Այն կերակրի նկատմամբ մարդու անհագ ցանկությունն է, երբ սնվելը դառնում է մարդու կյանքի առաջնահերթ նպատակը:
Սպիտակուցային ըմպելիքներն օգտակար են, քանի որ դրանք շատ ցածր կալորիականություն ունեն, դրանց բաղադրության մեջ մտնող սպիտակուցային միացությունները ճարպերի չեն վերածվում, այլ նպաստում են մկանային զանգվածի զարգացմանը: Խմիչքի ցածր կալորիականության և մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ արագ առաջանում է «հագեցածության» զգացողություն:
Հոլիվուդյան դերասան Քիանու Ռիվզը որոշ մանրամասներ է ներկայացրել «Մատրիցա» կուլտային ֆիլմի չորրորդ մասի վերաբերյալ: Աստղը հայտարարել է, որ այն կլինի ֆիլմ սիրո մասին, գրում է NME-ն:
Վերջին 20 տարվա ընթացքում The Beatles-ի մասին առաջին պաշտոնական գիրքը պատրաստվում է թողարկման: 2021 թվականի օգոստոսին տեղի կունենա նաև լեգենդար խմբի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան: Գիրքը կրելու է Get Back վերնագիրը, որը հանդիսանում է Let It Be ձայնասկավառակի վերջին երգը, գրում է The Guardian-ը: Գիրքը պատմելու է ստուդիական վերջին՝ Let It Be ձայնասկավառակի վրա […]
Նախկին թենիսիստ, զուգախաղերում աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Աննա Կուռնիկովան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Լուսանկարի վրա աչքերը տեղակայված են ձախից աջ: Ձախ կողմում՝ 1,2,3,4, աջում՝ 5,6:
Եթե դեղ ու դարման չունեցող վարակը պատահական ու անզգույշների ընտրություն էր կատարում, ապա սոցիալական ճգնաժամն առավել մասսայական բնույթ է կրելու` խտրականության ու զգուշավորության միջոցառումները շրջանցելու սկզբունքով: Դիմակ կրելու, ախտահանվելու, տանը նստելու պայմաններն անօգտակար են լինելու, քանի որ սոցիալական ճաքն ու ճեղքվածքը սողոսկելու է տուն, որքան էլ ամուր փակված լինի դուռը, գրվելու է գազի հաշվիչին, հոսանքի հաշվիչին, վեր ու վար է անելու սառնարանի դատարկության մեջ, անփող գրպաններում, ի վերջո, նստելու է մեր սեղաններին:
Դեպքը տեղի է ունեցել Երեւանի կենտրոնում։ Նախնական քննության տվյալներով՝ կինն ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ ու պարզել ենթադրյալ սիրուհու բնակության վայրը։ Օրը ցերեկով՝ ժամը 13-ի սահմաններում, կինը գնացել է ամուսնու սիրուհու բնակարան՝ մեղադրելով վերջինիս իր ամուսնու հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, ապա, քաշելով նրա մազերից, նրան գցել է գետնին և քաշ տվել հատակին, որից հետո քաշել է մազերից։
Կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո:
Ողորմածությունը բարիք գործելու, մարդկանց չդատելու, ներել կարողանալու, մարդկային ցավը հասկանալու և կիսելու, սիրո և բարության պակասը լրացնելու պատրաստակամությունն է: Այն քրիստոնյայի և առհասարակ բոլոր մարդկանց կյանքի առանցքային արժեքն է:
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի տոկոսադրույքների որոշումները ազդել են նաև արտարժույթի շուկայի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատմությունը «եթե»-ներ չի սիրում ու չի հանդուրժում։ Բայց քաղաքականության մեջ անցյալի թեական մոդելավորումն օգնում է գոնե մոտավոր շեղմամբ վեր հանել ներկայի արատներն ու գալիքի սպառնալիքները։ Հարցադրումը՝ ի՞նչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնար 2018 թվականին Հայաստանի փողոցներում ու Երևանի հրապարակներում հնչեցվող «սիրո ու հանդուժողականության» կարգախոսին, առնվազն գոյության լեգիտիմ իրավունք ունի։ Որովհետև, թեև չկան չափման մեթոդներ ու գործակիցներ, այդուհանդերձ կարող է տեղ ունենալ նաև պնդումը, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներից շատերը հրապարակներում էին նաև ու հատկապես, հատկապես ու հաստատապես՝ հանուն «սիրո ու հանդուրժողականության»։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում, Մատենադարանի հետնամասում տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։
Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության: Նույնիսկ կորոնավիրուսի մասին լեգենդներն ի զորու չեն սրանց հետ համադրվելու:
Չէ սա արդեն իրոք սարսափելի է , խոսել զոհված զինծառայողի ծնողի հետ ասելով, որ քո որդին միգուցե չի զոհվել չունենալով ոչ մի ապացույց այ դա է անբարոյականությունը:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ՝ ՀՀ-ին մեղադրելով «մասշտաբային պրովոկացիաների» պլանավորման մեջ։
Համավարակից հետո պաշտոնական վիճակագրությունը հետաձգել է որոշ ոլորտներին վերաբերող ցուցանիշների հրապարակումը։ Դրանք, ըստ ամենայնի, ձեռնտու չեն իշխանություններին, ինչն էլ հավանաբար ստիպել է գնալ այդպիսի քայլի։ Թեև պարզ է, որ դրանով իրավիճակն ավելի լավ չի դառնալու։
«Վերոնան» անցած մրցաշրջանն անցկացրեց շատ բարձր մակարդակում. երկար ժամանակ Իվան Յուրիչի թիմը հայտ էր ներկայացրել եվրոպական մրցումների համար, բայց կարանտինից հետո նրանք չկարողացան վերադառնալ իրենց նախորդ մակարդակին: Մրցաշրջանը «Վերոնան» եզրափակեց 9-րդ հորիզոնականում՝ 13 միավորով զիջելով «Նապոլիին»:
Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում սահմանափակել ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, այժմ դրանք կփակվեն տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին):
«Եթե Փաշինյանը Համո Սահյան սիրեր այնքան, որքան արտասանում է, կհետաքրքրվեր, թե Սահյանի ժառանգն ինչով է զբաղվում, Սահյանի կենտրոնից ինչ կա-չկա, ինչով կարող է օգնել։ Կարծում եմ՝ արտասանում էր, որովհետև ուղղակի պետք էր։ Ես մի հարց ունեմ վարչապետին՝ պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից. եթե տարբերում եք՝ ապա ես Ձեզ հետ խոսելու բան ունեմ, եթե ոչ՝ ապա չունեմ»,- ասաց նա։