Բաժիններ՝

Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ուկնդրությանը կընդունի ԵԽԽՎ-ի նախագահին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում: Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 18-ին տարածված հաղորդագրության մեջ։

«Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ունկնդրությանը կընդունի Հենդրիկ Դամսին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Բացի դրանից, ինչպես նշվածէ հաղորդագրության մեջ, «աշխատանքային այցի շրջանակում ԵԽԽՎ-ի նախագահը հաջորդ օրը երկկողմ հանդիպումներ կունենա Իտալիայի խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ»:

Վեհաժողովի մամուլի ծառայությունում հավելել են, որ Դամսը նաեւ մտադիր է հանդիպել Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարինա Սերենիի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930