Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են
Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի առաջին մրցակիցները համաշխարհային Օլիմպիադայում հայտնի են:
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկող Օլիմպիադայի առաջին տուրում տղամարդկանց ընտրանին կմրցի Բարբադոսի, իսկ կանանց ընտրանին` Հոնկոնգի (Չինաստան) հետ:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

