Հանրապետության Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրապարակել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը ներկայացնող տեսանյութ:
ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը կռվախնձոր է դարձել «Իմ քայլը» խմբակցության ներսում: Եվ դա է պատճառը, որ շարունակվում են տեղեկություններ տարածվել այն մասին, որ մի քանի պատգամավորներ կարող են վայր դնել իրենց պատգամավորական մանդատները:
Ես հասկանում եմ, որ նրանք այլևս սարսափում են այն մտքից, որ հիասթափված ժողովուրդը ինչ-որ մի «սև կարապի» առիթով ոտքի է կանգնելու ու հակաիշխանական քաղաքական բոլոր ուժերի հետ միասին նրանց ուղարկելու է կամ քրեակատարողական հիմնարկներ, կամ քաղաքական դամբարան:
Հունաստանի հարավային հատվածում մոլեգնող միջերկրածովյան ցիկլոնը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել մի շարք տներ:
ArmLur.am-ի տեղեկություններով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներսում դեռևս խմորումներ են ընթանում Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հետ կապված: Մենք գրել էինք, որ քվեարկության օրն առավոտյան հրատապ խմբակցության նիստ էր հրավիրվել, որի ժամանակ մեկ անգամ եւս քննարկվել էր քվեարկության կարգը: Եվ այդ նիստի ժամանակ որոշվել էր, որ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանը պետք է ընտրվի: Եվ մեր տեղեկություններով, այդ նիստն իսկապես թեժ է եղել, ընդդիմացողներ են եղե, պատգամավորների միջեւ անգամ վեճ է եղել եւ նրանց մեջ է եղել պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Գոռ Գեւորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և այլք: Եվ չնայած նրանք բոլորն էլ կողմ են քվեարկել ի վերջո, սակայն իրավիճակն այնքան թեժ է եղել եւ այս պատգամավորներն էլ այն վիճակում են հայտնվել, որ մտածել են անգամ մանդատը վայր դնելու մասին:
Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
Եվրամիությունը փորձում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, սակայն Կիպրոսը դրանք կրկին արգելափակել է:
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել կորոնավիրուսով վարակվելու 6 հազար 65 նոր դեպք:
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: Մեկ պացիենտ դուրս է գրվել»,- ասված է հաղորդագրության […]
Ցույց տալու համար հեղինակի միտումնավորությունն ու կեղծիքը՝ երկու մեջբերում կատարեմ այսօր գործող չափորոշիչներից՝ տալով կայքի հղումը: 1. «Հայեցակարգ» բաժնում՝ «Հայոց պատմությունը բովանդակում է նաև դաստիարակչական վիթխարի ներուժ` աճող սերնդի համար հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի և ազգային արժանապատվության ապացույցների անսպառ աղբյուր:» (էջ 3): 2. «Արժեքային համակարգ» բաժնում՝ «Հիմնական դպրոցն ավարտողը պետք է` լինի հայրենասեր և պատրաստ ծառայելու հայրենիքի պաշտպանության գործին» (էջ 39)…
Սեպտեմբերի 19-ին, ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ:
2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:
Սեպտեմբերի 19-ին երեկոյան տեղի կունենա առցանց համերգ՝ նվիրված Լիբանանի հայությանը և սփյուռում սփռված հայությանը մեկ տեղում հավաքելուն։
Սա գրելով նպատակ չունեմ շահել ինչ–որ մեկի բարեհաճությունը, բայց ուրախ կլինեմ, եթե գեթ մեկը սկսի մտածել այս ուղղությամբ: Համոզմունք ունեմ, որ թե՛ ինձ լավ վերաբերվող և թե՛ վատ վերաբերվող մարդիկ հիմար չեն, մտածել կարող են ու կարող են տարբերել ճիշտն ու սխալը: ու երբ Փաշինյան Նիկոլը հրապարակում է «Սխալվելու վճռականությունը` ճշմարտության ճանապարհ» տրակտատը, մենք հասկանում ենք, որ նա լավագույնս օգտագործել է իր միակ ձիրքը` գրելը, շարել գեղեցիկ բառեր, արտաքուստ ճիշտ մտքեր, բայց ինչպես ամենուր, ակնառու է նրա էության երեսպաշտ ու կեղծավոր բնույթը:
Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժաը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց։
Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակչի համար COVID-19-ի պատվաստանյութը հասանելի կլինի 2021 թվականի ապրիլից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 30 միլիոն 701 հազարից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլեւ արտաքին հարաբերություններում։ Մեզ պատմեցին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ Ռուսաստանի դեսպանի միջեւ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի դեմ հայտարարված պատերազմը մեզ ավելի է ուժեղացնում, կենտրոնացնում մեր անելիքների վրա»,- ասում է ԲՀԿ-ականը՝ վստահեցնելով, որ Փաշինյանի գրառումները եղանակ չեն փոխել՝ ո՛չ քննարկել են այդ հարցը, ո՛չ էլ Ծառուկյանի տրամադրության ու պլաններում փոփոխություն են նկատել։
Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 154-ի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը թնջուկ է դարձել: Թվում էր, թե լայն հանրության աչքի առջեւ տեղի ունեցած իրադարձությունները վաղուց պետք է բացահայտված լինեին, 10 զոհերի սպանողները՝ վաղուց բանտարկված, բայց դեռ գործը քննվում է ու քննվում՝ բազում հարցականներ առաջացնելով: Եվ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում եւ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամբաստանվում են, սակայն գործի նկատմամբ չկա հասարակական վստահութուն, եւ Քոչարյանն էլ ազատության մեջ է:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության գրասենյակից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության սրտի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող araratnews.am-ը շուտով առցանց թիվի կդառնա։ Թիմը նախապատրաստական աշխատանքներ է տանում, վերջերս էլ համանուն մամուլի ակումբ բացվեց։ .
«Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը սպասում է վերջին գործողությանը, որպեսզի իրենց տրամադրվեն ՀՀ նախկին ոստիկանապետի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացությունները, թե արդյոք տեսախցիկները պատշաճ են աշխատել, ով է ներս մտել, դուրս եկել, ինչ շարժ է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի տանը, որից հետո նախաքննության ավարտի մասին կհայտարարվի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն եւ արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: