
Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից

Sնացքը, որն իսպանական Վալիադոլիդից ընթանում էր Մադրիդ, դուրս է եկել ռելսերից: Այդ մասին Twitter-ում հաղորդել է մայրաքաղաքային տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Պատճառը դարձել են հորդառատ անձրեւները, որոնք ողողել էին ճանապարհները: Միջադեպը տեղի է ունեցել Սարսալեխո բնակավայրի շրջանում: Վագոններում գտնվում էր 25 մարդ, չորս հոգի ոչ մեծ վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոցներ:
Այնուամենայնիվ, տարերքը հանգեցրել է զոհերի: Էստրեմեդուրա ինքնավար հանրակցությունում զոհվել է Կասերեսի նահանգի 69-ամյա մի բնակչուհի. նրա վրա ընկել է Կալսադիլիա բնակավայրում գտնվող անասնաբուծական ֆերմայի տանիքը, որը փլվել էր անձրեւի պատճառով, հայտնել է քաղաքագլուխ Կառլոս Կառլոս Ռոդրիգեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: