
ՊԲ-ն կործանիչ հակահարված է տալիս թուրքական, ահաբեկչական խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին

Հայկական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում հակահարված է տալիս թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։
«Հակառակ ադրբեջանական կողմից տարածվող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին»,- գրել է Պողոսյանը: