
Սահակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել կուրորեն չհետևելու Եվրոպայի դիրեկտիվներին

Ուկրաինայի իշխանությունները չպետք է կուրորեն հետեւեն եվրոպական ինստիտուտների բոլոր պահանջներին, քանի որ դրանցից որոշները կասկածելի բնույթ են կրում եւ սոսկ կվնասեն երկրին: «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում այս կարծիքն է հայտնել Բարենորոգումների ազգային կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին։
«Ուկրաինայի իշխանությունները չպետք է կուրորնեն հետեւեն եվրոպական դիրեկտիվներին, երբեմն անհեթեթ դիրեկտիվներին»,- ասել է նա: Քաղաքական գործչի կարծիքով՝ եվոպական երեկրների օրենեքների պատճենումը սոսկ կվատթարացնի իրադրությունը:
Եթե Ուկրաինան, ճշտել է նա, ընդունի Ավստրիայի կամ Շվեդիայի օրենքներն, ապա ուկրաինացիները չեն սկսի ավելի լավ ապրել, այլ, ավելի շուտ, ընդհակառակը: Ըստ որում Սահակաշվիլին ափսոսանք է հայտնել, որ ոչ բոլոր ուկրաինացի քաղաքական գործիչներն են դա հասկանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: