«Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանը՝ խախտելով միջազգային բոլոր կոնվենցիաները». Սոս Ավետիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող՝ խորհրդարանի երեք խմբակցությունների  համատեղ հայտարարությունն ուղղված է միջազգային հանրությանը։

«Միջազգային հանրության համար ուզում եմ հստակ արձանագրենք հետևյալը, եթե կոնկրետ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների նկատմամբ չի լինում  թիրախավորված քննադատություն, ապա դրա հետևանքն այս ագրեսիան է։ Ուզում եմ հստակ նշել, որ միջազգային բոլոր կոնվենցիաների խախտումով թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը։ Չգիտեմ, սրանից ավելի ի՞նչ է հարկավոր, որպեսզի միջազգային հանրությունը կարողանան արձագանքել»,- նշեց Սոս Ավետիսյանը։

Նա ընդգծեց, որ աշխատելու են բոլոր ուղղություններով, որպեսզի միջազգային հանրությունը, միջազգային գործընկերները հասկանան իրավիճակը, սակայն այստեղ ամենաէականը ՀՀ զինված ուժերին նեցուկ լինելն է։

«Այս պատերազմը կործանարար է, և պետք է միահամուռ լինենք և ամեն օր կանգնենք մեր զինված ուժերի կողքին»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930