
Չինաստանը Լեռնային Ղարաբաղի իրադրության ապաէսկալացիայի կոչ է արել

Չինաստանի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ ապաէսկալացիայի եւ երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման կոչ է արել:
Սեպտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական նեկայացուցիչ Վան Վենբինը:
«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահապնումը համապատասխանում է բոլոր կողմերի, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերին: Հուսով ենք, որ համապատասխան կողմերը հանդես կբերեն զսպվածություն եւ միջոցներ կձեռնարկեն՝ բախումների հետագա սաստկացումից խուսափելու համար»,- նշել է նա: «Հույս ենք հայտնում, որ նրանք տարաձայնությունները կգարգավորեն քաղաքական երկխոսության միջոցով»,- հավելել է դիվանագետը: