Բաժիններ՝

Սիրիացի վարձկանները Ադրբեջանում խառնաշփոթ են առաջացրել. ահազանգում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում տեղակայված սիրիացի զինյալները իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների համար, նրանց միջև բախումներ են սկսվել: Շրջանառվող այս լուրի մասին հաղորդել է նաև ադրբեջանական Free Azerbaijan կայքը:

Կայքը հիշեցրել է, որ ինչպես ավելի վաղ հայտնել է, սիրիացի զինյալները ժամանել են Ադրբեջան՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար և տեղակայվել են սահմանամերձ գյուղերում:

«Սիրիացի զինյալները խառնաշփոթ են առաջացրել: Տեղեկատվության համաձայն՝ տեղի բնակիչների ու սիրիացի գրոհայինների միջև արդեն երկու օր է բախումներ են տեղի ունենում: Մերձավոր Արևելքից եկած զինյալները վատ են վերաբերվում գյուղացիներին, մասնավորապես, նրանք վիրավորում են, սպառնում, կանանց թույլ չեն տալիս տանից դուրս գալ՝ առանց հիջաբի: Բացի այդ, «հյուրերը» հարձակվում, թալանում են տեղի խանութները, թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել և օգտագործել: Այլ խոսքով ասած՝ զինյալները շարիաթի օրենքն են կիրառում»,-հայտնել է լրատվամիջոցը:

Ավելի լուրջ ու լայնամասշտաբ բախումներից խուսափելու համար գործին միջամտել է ռազմական ոստիկանությունը, որը բռնի ուժով ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը ժամանակավորապես շտկել: Տեղի ադրբեջանցի գյուղաբնակները ընդգծել են, որ տագնապալին այն է, որ նրանք ստիպված են դիմակայել սիրիացի զինյալներին, ովքեր կռվում են հենց ադրբեջանցիների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս